Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Նոր Պտղնիում խառնել ու թալանել էին տունը՝ թողնելով ոտնահետքեր. բնակարանային երկու գողեր կալանավորվել են

Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել 9 հազար դոլար։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ մինչ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտմանն ուղղված միջոցառումներ՝ փետրվարի 6-ին ստացվեց նմանատիպ ևս երկու ահազանգ, երկուսն էլ Վերին Պտղնի գյուղից։ Մի դեպքում խառնել ու թալանել էին տունը՝ թողնելով ոտնահետքեր, մյուս դեպքում՝ ոչինչ չգողանալով փախել էին։

Հետքերը հուշում էին, որ գողություններին մասնակցել է առնվազն երկու անձ։ Կոտայքի քրեական ոստիկանների վարկածով՝ երեք դեպքն էլ նույն անձանց գործն է։

Այս տրամաբանությամբ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողություններն ու փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 31-ամյա և 27-ամյա տղամարդիկ։ Ավելին, քրեական ոստիկաններին հաջողվեց նաև փաստով բռնել նրանց։

Փետրվարի 14-ին տղամարդիկ կենցաղային իրերի գողություն կատարեցին նաև մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի մի տնից, և նույն փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով տեղափոխում էին գողոնը, երբ Կոտայքի քրեական ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, ժամը 15:35-ին Արշակունյաց պողոտայում երեքին էլ ձերբակալեցին ու տեղափոխեցին Քրեական ոստիկանության մարզային վարչություն։

31 և 27 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև