Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Այս պատերազմը շուտով կարող է վերածվել ոչ թե Իրանի դեմ, այլ «Իրանից հետո»-ի պատերազմի, որտեղ երևում է նաև Թուրքիան. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է.

Մինչև վերջերս եվրոպական մայրաքաղաքները հստակ հայտարարում էին, որ չեն մասնակցելու Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ Անցել է չորս օր, և որոշների մոտ դիրքորոշումներն արդեն փոխվել։
Նրանք աստիճանաբար ներքաշվում է Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով։
Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների է ուղարկում ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և մեկ ականակիր, Փարիզն արդեն հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակրին՝ ուղևորվել դեպի Միջերկրական ծով:
Հարկ է ֆիքսել, որ դիրքորոշման փոփոխությունը տեղի է ունեցել հատկապես այն բանից հետո, երբ Իրանի կողմից ռմբակոծվեց Կիպրոսում տեղակայված բրիտանական ռազմաբազան: Երբ հասկացան, որ ԱՄՆ-ը լրուջ է տրամադրված և կարող է ամբողջովին խզել Իսպանիայի հետ առևտրային կապերը (նույնը կարող է սպառնալ նաև այլ երկրների): Հասկացան, երբ վառելիքի գներն աշխարհում ու հատկապես Եվրոպայում սկսեցի թռիչքաձև աճել: Հասկացան, երբ տեսան, որ Մերձավոր Արևելքում սպասվող փոփոխությունները, տարբեր երկրների կոմունիկավիոն, էներգետիկ-առևտրային շահերին է առընչվելու և որոշեցին անմասն չմնալ:
Չեմ կարծում, որ պաշտոնական Փարիզը և Լոնդոնը որոշել են աջակցել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին՝ որովհետև ցանկանում են ամրացնել պաշտպանություն: Այլ որովհետև արդեն անմիջականորեն զգում են սեփական շահերին ուղղված սպառնալիքները և ստիպված են անշտապ ներքաշվել Մերձավոր Արևելքում եփվող մեծ կաթսայի շիլափլաֆ մեջ:
Դատելով Եվրոպական ԶԼՄ-ների վերլուծականներից, նկատելի է այն թեզը, որ եթե կանխարգելիչ մասնակցություն չունենան այս պատերազմում, ապա այդ պատերազմի քամիները, կամ առնվազն դրանց տնտեսական, սոցիալական ու անվտանգային հետևանքները փչելու են նաև դեպի Եվրոպա:
Հ.Գ.
Եթե հավատանք վերջին հայտարարությանն, ըստ որի՝ Իսրայելի բանակն արդեն վնասազերծել է Իրանի միջուկային պոտենցիալը, ապա այս պատերազմը շուտով կարող է վերածվել ոչ թե Իրանի դեմ, այլ «Իրանից հետո»-ի պատերազմի, որտեղ երևում է նաև Թուրքիան:
Возможно, это изображение в стиле поп-арт (текст)
Facebook
Twitter

Կարդացեք նաև