Skip to main content

Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան

Լրահոս

Հասարակությունը լավ գիտի, թե ով է Գագիկ Ծառուկյանը և ինչ դեր է նա ունեցել Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում․ Սուրենյանց

Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունը՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հերթական օրինակն է այն քաղաքական հռետորաբանության, որը վերջին տարիներին դարձել է իշխանության գործելակերպի բնորոշ հատկանիշ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Երբ փաստարկները սպառվում են, քաղաքական դիսկուրսում հայտնվում են պիտակները, փոխաբերությունները և հրապարակային մեղադրանքները։

Կոնջորյանը «Նոյյան տապան» նախաձեռնությունը փորձեց ներկայացնել որպես «տրոյական ձի»՝ ակնարկելով, թե այն իբր ստեղծվել է քաղաքական հատուկ նպատակներով և նույնիսկ կարող է հայտնվել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում։

Նման ձևակերպումները ավելի շատ հիշեցնում են քարոզչական էժան հնարք։

Պետք է արձանագրել պարզ մի բան․ խորհրդարանի ամբիոնը դատարան չէ։ Եթե որևէ գույքի վերաբերյալ կան իրավական հիմնավոր կասկածներ, դրանք պետք է քննվեն դատարանում՝ ապացույցների և օրենքի շրջանակում։ Երբ իշխանության ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններով նախօրոք ձևակերպում են «դատավճիռներ», դա ոչ թե իրավական պետության, այլ քաղաքական ճնշման վտանգավոր նախադեպ է ստեղծում։

Նման հայտարարությունները նաև բացահայտում են իշխանության քաղաքական նյարդայնությունը։ Վերջին տարիներին իշխանական խոսույթում ձևավորվել է մի պրիմիտիվ մեխանիզմ․ ցանկացած ազդեցիկ ընդդիմադիր նախաձեռնություն ներկայացվում է որպես «տրոյական ձի», «հին համակարգի վերադարձ» կամ «քողարկված վտանգ»։ Սա քաղաքական պայքարի հին տեխնոլոգիա է, որը կիրառվում է այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է նախապես վարկաբեկել մրցակիցներին՝ դեռ մինչև իրական քաղաքական մրցակցությունը սկսվելը։

Սակայն հասարակությունը լավ գիտի, թե ով է Գագիկ Ծառուկյանը և ինչ դեր է նա ունեցել Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։ Տասնամյակների ընթացքում նրա գործունեությունը կապված է ոչ միայն քաղաքականության, այլ նաև բազմաթիվ սոցիալական նախաձեռնությունների, կրթության և սպորտի զարգացման ծրագրերի, ինչպես նաև հազարավոր աշխատատեղերի ստեղծման հետ։ Այդ փաստերը հնարավոր չէ ջնջել փողոցային պապուլիզմով:

Իրականում նման հայտարարությունները ավելի շատ խոսում են իշխանության ներքին անհանգստությունների մասին։ Իշխանությունը, որը վստահ է իր արդյունքներին և հանրային աջակցությանը, սովորաբար չի դիմում մշտական պիտակավորման լեզվին։

Ուստի «տրոյական ձիերի» մասին պատմությունները ավելի շատ նման են իշխանության նյարդային արձագանքին, քան լուրջ քաղաքական փաստարկի։ Այս ամենն իշխանության մոտալուտ պարտության անոնսն է»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև