Skip to main content

Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան

Լրահոս

Իրանի սահման տանող մայրուղում բեռնատարների 3 կիլոմետրանոց հերթ է

Մեղրի-Ագարակ մայրուղու վրա` դեպի Իրանի սահման, 3 կիլոմետրանոց հերթ է գոյացել, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Վարորդների խոսքով՝ խցանումը կարող է կապված լինել իրանական կողմի մաքսային ծառայությունների հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանային անցումները ժամանակավորապես դադարեցվել են ժամը 4:00-ից իրանական կողմում ինտերնետի խափանման պատճառով, որը ազդել է մաքսային ձևակերպումների վրա։

«Եթե մաքսային ծառայությունը արդյունավետ լինի, մենք արագ կհաղթահարենք խնդիրը։ Հակառակ դեպքում, մենք կարող ենք այնտեղ ժամերով մնալ կամ նույնիսկ մեկ կամ երկու օրով», — «Սպուտնիկ Արմենիային» ասաց բեռնատարի վարորդ Մոհամմեդ Չարեմզադեն։

Նա նշեց, որ Իրանից տեղափոխում է ամրան և այլ շինանյութեր: Ասաց, որ տեղյակ չէ սննդամթերքի արտահանման հնարավոր սահմանափակումների մասին։

Մեկ այլ վարորդ, որը ցանկացավ անանուն մնալ, ասաց, որ Իրանից Հայաստան ավանդաբար արտահանում են պանիր, կարագ, մածուն և այլ գյուղատնտեսական արտադրանք: Սակայն, ռազմական իրավիճակի և ներքին պաշարներ կուտակելու անհրաժեշտության պատճառով, Իրանը սահմանափակումներ է դրել մի շարք ապրանքների, հիմնականում՝ սննդամթերքի արտահանման վրա։ Նա նաև նշեց, որ Թավրիզի և Թեհրանի որոշ բիզնեսներ ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը, ինչը ազդում է մատակարարման ծավալների վրա։

Վարորդները վստահ չեն, թե ինչպես են այս սահմանափակումները ազդելու հայկական շուկայի վրա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև