Skip to main content

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան | Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ

Լրահոս

Թաթոյանի բերած տվյալները խոսում են մի քանի ամիս առաջ տեղի ունեցած զարգացումների մասին։ Դրա մասին ՀՀ ՊՆ-ն երբեք որևէ լուսաբանում չի տվել․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Այսօր Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներով ցույց էր տվել, որ 2025 թվականի ամռան ամիսներին, մասնավորապես հուլիս-օգոստոս ամիսներին, Վարդենիսի և Ջերմուկի տարածքում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի առաջխաղացում, փաստացի նոր ներխուժում և խորացում ՀՀ սուվերեն տարածքում։
Ես դիտեցի ասուլիսն ամբողջությամբ, քանի որ թեման շատ զգայուն է։ Թաթոյանը բերում է փաստեր, չի ասում՝ մարդկանց եմ հարցրել, ինֆորմացիա ունեմ թաքուն, արբանյակային լուսանկարներով հատ-հատ ցույց է տալիս, նաև խոսում ռիսկերի մասին։ Մինչ դա ադրբեջանական դիրքերի, դրանց ամրացումների մասին «Հետք» լրատվականն է պարբերաբար արբանյակային լուսանկարներ ներկայացրել։
Թաթոյանի բերած տվյալները խոսում են մի քանի ամիս առաջ տեղի ունեցած զարգացումների մասին։ Դրա մասին ՀՀ ՊՆ-ն երբեք որևէ լուսաբանում չի տվել։ Իհարկե, «Քանդենք պետությունը» կուսակցության անդամներն այս առումով ասելիք չունեն, դրա համար շուտ-շուտ նախկինների անունն են տալիս՝ հայտնի գործելաոճին հավատարիմ․ ամեն անհասկանալի իրավիճակում պետք է տալ նախկինների անունը։ Ես չեմ էլ զարմանա, որ նրանք որևէ բանից տեղյակ էլ չլինեն։ Այս ինֆորմացիան հավանաբար շատ նեղ շրջանակում է հայտնի եղել ու կոծկվել է։
Կարծում եմ՝ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա, ինչ է սա նշանակում։ Ինչո՞ւ եք մեզ բոլորիս հիմարի տեղ դրած պահում։ Ի վերջո նման բաները ինչ-որ պահից հայտնի են դառնալու։ Ու՞մ եք խաբում՝ ձեզ, թե հանրությանը…»։
Facebook
Twitter

Կարդացեք նաև