Skip to main content

Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է | Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Համբարձումյանը պատասխանում է ընտրողների հարցերին | Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան

Լրահոս

Փաշինյանն առաջարկում է բանաձև՝ մեղք-համակերպվել-հանձնվել. մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ-դասեր-վերածնունդ. Թաթոյան

Արման Թաթոյան ելույթի հիմնական թեզերը՝ «Միասնության թևեր»-ի քաղաքական ծրագրի ներկայացման ընթացքում`

Վարչապետի թեկնածու լինելու իմ գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է։
Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ։
Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես սնվում է նախկինի սխալներից։ Եվ եթե նրա խաղի մեջ մտնում են պաշտոնաթող նախագահները, ստացվում է՝ նրանք աջակցում են Փաշինյանին և նրան տալիս են վերընտրվելու շանսեր։ Այս արատավոր շղթան պետք է կտրվի։ Այդ շղթայի մասերը նույն զույգի ձախ և աջ մաշված կոշիկներն են։
Բոլորի ժամանակն անցել է։ Ո՛չ նախկին նախագահների, ո՛չ ներկա իշխանության հետ մեր ժողովրդի մեծամասնությունը երկրի ապագան չի կապում։
Նիկոլ Փաշինյանը մեզ առաջարկում է բանաձև՝ մեղք — համակերպվել — հանձնվել։ Մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ — դասեր — վերածնունդ։
Երեսունհինգ տարի մեզ ստիպել են ընտրել՝
կամ կոռուպցիոներներ, կամ անկարողներ։ Կամ օլիգարխներ կամ թույլեր։ Կամ Ռուսաստան, կամ Արևմուտք։ Կամ անվտանգություն, կամ ժողովրդավարություն։
Մենք ասում ենք՝ բավական է «կա՛մ, կա՛մ»-ի։ Ժամանակն է սովորել ասել «և՛, և՛»։
 Ե՛վ անվտանգություն, և՛ ժողովրդավարություն։Ե՛վ ուժեղ բանակ, և՛ ազատ տնտեսություն։Ե՛վ ազգային արժանապատվություն, և՛ ժամանակակից պետություն։
Ե՛վ սփյուռքի հետ կապ, և՛ ինքնուրույնություն։ Սա ուտոպիա չէ։ Սա խելացի որոշումների ճանապարհ է։Այսօր շատ է խոսվում Սահմանադրությունը փոխելու մասին։ Ոմանք ուզում են փոխել այն, որպեսզի իրենց առաջնորդը կարողանա դառնալ վարչապետ։ Մյուսը՝ որպեսզի կատարի օտար պետության պահանջը։ Խնդիրը Սահմանադրությունը չէ։ Խնդիրն այն է, որ շատերն անհրաժեշտ չեն համարում այն պահպանել։
Պետք է դադարեցնել Սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու այս արատավոր պրակտիկան։✅Մենք կշարունակենք և կընդլայնենք ռազմական համագործակցությունը մեր դիվանագիտական հմտություններով Արևելքի և Արևմուտքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիան և ԱՄՆ հետ։
Սփյուռքի հետ միասին, մենք մեզանով ոտքի կկանգնեցնենք երկիրը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, արհեստական բանականության վերջին նվաճումներով՝ դառնալով Հարավային Կովկասի ուղեղային կենտրոնը, ինչպես դա հիմա անում են Նուբար Աֆեյանն ու մեր մյուս հայրենակիցները։
Մենք կվերադարձնենք մեր պատմությունը դպրոցական դասագրքեր։ Հայոց պատմության դեմ այսօր հայտարարծ պատերազմը կդադարեցվի անմիջապես։
Օլիգարխիայի դեմ պայքարը մենք անվանում ենք հավասար հնարավորությունների ստեղծում։ Կոռուպցիայի դեմ պայքարը՝ պատասխանատվության անխուսափելիություն։
 Համալիր կառուցապատումը կդառնա կանոն, ոչ թե բացառություն։ Թաղամա՞ս ես կառուցում՝ կառուցում ես նաև դպրոց, պուրակ, ճանապարհ։ Չկա ենթակառուցվածք՝ չկա թույլտվություն։ Տարածքը պետք է զարգանա ամբողջական, ոչ թե կետային՝ ինչ-որ կազմակերպության շահերով։
Ապօրինի քարհանքերը կփակվեն։ Վերջ։ Բնակիչների առողջությունը սակարկության առարկա չէ։
 Երևանը մայրաքաղաք է, որին պետք է մետրո, ոչ թե մետրոյի խոստումներ։ Մենք կսկսենք նոր գծերի նախագծումը և կկառուցենք՝ հստակ ժամկետներով և հանրային հաշվետվությամբ։
Մեր մայրերին․ մենք կառուցում ենք մի երկիր, որտեղ դուք ոչ միայն չեք վախենա ձեր երեխաների ապագայի համար, այլ կունենաք վստահություն հայրենիքում նրա ապահով կյանքի համար։
Գործարարներին․ ձեր ջանքերը իմաստ կունենան և արդյունք կտան։
Մենք չենք ուզում նոր պատերազմներ։ Չենք ուզում ապրել անցյալով։ Մենք ուզում ենք աշխատել, դաստիարակել երեխաներ, բիզնես բացել, սովորել, խաղող աճեցնել։ Մենք ուզում ենք նորմալ կյանք նորմալ երկրում, որտեղ ապահով է և արդար։ Եվ մենք այն կկառուցենք։
Մենք առաջ ենք տանելու Հայաստանում արցախահայերի արժանապատիվ կյանքի, ինչպես նաև անվտանգ վերադարձի իրավունքի հարցը։
Մինչ ընտրությունները մնացել է հարյուր օրից էլ քիչ։ Այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Միացյալ Նահանգներն ունեն իրենց թեկնածուն։ Եվրոպան ունի իր թեկնածուն։ Եվ, այո՛, պատկերացնում եք, Ադրբեջանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում։
Իսկ Հայաստա՞նը։ Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն, որի ծրագրերն ու գործերը տեսնելիս աշխարհի որ անկյունում էլ լինի, նայելու են՝ մեր մարդը, մեր տղեն։Այո, Հայաստանը նույնպես ունի իր թեկնածուն։ Ես Հայաստանի թեկնածուն եմ։
Ես լինելու եմ ձեր թեկնածուն վարչապետի պաշտոնում, որովհետև ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերով, մեր սեփական երկրի շահերով։
Возможно, это изображение толпа и текст
Возможно, это изображение осветительное оборудование и текст
Возможно, это изображение толпа, помост и текст
Возможно, это изображение помост
Возможно, это изображение ‎один или несколько человек и ‎текст "‎ل מו מותם ١-١ us‎"‎‎
Возможно, это изображение текст
Возможно, это изображение осветительное оборудование, толпа, помост и текст
Возможно, это изображение один или несколько человек и текст
Возможно, это изображение текст
Возможно, это изображение один или несколько человек, наручные часы, осветительное оборудование и толпа
Возможно, это изображение ‎один или несколько человек, осветительное оборудование и ‎текст "‎জি ምራ Sae ي የዉያም‎"‎‎
Возможно, это изображение один или несколько человек, осветительное оборудование и толпа
Возможно, это изображение один или несколько человек и толпа
Возможно, это изображение осветительное оборудование
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30