Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարի հիմքում բոլոր կարող, սրտացավ ու պրոֆեսիոնալ ուժերի ու անհատների լայն կոնսոլիդացիան է․ Իվետա Տոնոյան

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարի հիմքում բոլոր կարող, սրտացավ ու պրոֆեսիոնալ ուժերի ու անհատների լայն կոնսոլիդացիան է և այն բաց է բոլոր պարկեշտ, սրտացավ, պրոֆեսիոնալ և պատասխանատու մարդկանց համար։

Գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Շարունակվում են  հանրային միավորների, քաղաքական ուժերի և մասնագիտական ու հանրային մեծ հեղինակություն ունեցող գործիչների հայտարարությունները՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին։ Առաջիկայում այս ընթացքը շարունակվելու է ավելի մեծ թափով։ Ուրախ եմ արձանագրել, որ հանրային աջակցությունն իսկապես մեծ է, և մենք խորին հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր նման նախաձեռնությանը։

«Առաջարկ Հայաստանին»-ը իրավամբ դառնում է ժողովրդական ծրագիր։ Վստահ ենք՝ միայն միասնական ուժերով, հանրային,  վերկուսակցական մոտեցմամբ նախաձեռնության  շուրջ համախմբվելով է հնարավոր  երկիրը դուրս բերել ստեղծված բարդ իրավիճակից։ Իսկ այդ ճանապարհը հնարավոր է միայն հասարակության լայն աջակցության շնորհիվ։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարի հիմքում բոլոր կարող, սրտացավ ու պրոֆեսիոնալ ուժերի ու անհատների լայն կոնսոլիդացիան է և այն բաց է բոլոր պարկեշտ, սրտացավ, պրոֆեսիոնալ և պատասխանատու մարդկանց համար։

Հատկանշական է նաև, որ երբեմն նման հայտարարությունների մասին մեր թիմը տեղեկանում է լրատվամիջոցներից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ այդ աջակցությունն ազնիվ ու ինքնաբուխ է։ Նման դեպքերում երբեմն լսում ենք՝ «բա պե՞տք էր, որ սա գար» և այլ ձևակերպումներ։

Մենք չենք դնելու տարաբաժանում։ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին։ Ո՞վ է լավը, ո՞վ՝ավելի լավը, ո՞վ արժանին կամ՝ ոչ։

Ուրախությամբ եմ նշում, որ առ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ՝ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման։ Մենք դա գնահատում ենք։

Մեզ հետ համագործակցության սկզբունքը շատ պարզ ձևակերպել է հենց Գագիկ Ծառուկյանը՝ «պաշտոնը կարևոր չէ, երկիրն է կարևոր, մանդատը կարևոր չէ, աշխատանքի արդյունքն է կարևոր»։

Ու նաև՝  բոլոր կարող ուժերն ու անհատները, պարկեշտ, ունակ, աշխատասեր մարդիկ իրենց արժանի տեղն են ունենալու մեր մեծ թիմում և Հայաստանի վերականգնման գործում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև