Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի հայտարարությունը.

«Վերջին օրերին Եվրոպական խորհրդարանում ու լրագրողների հետ հանդիպումներում Արցախի և Արցախյան շարժման վերաբերյալ տգիտության ու կեղծիքի վրա հիմնված փաշինյանական «դատողությունները» ոչ միայն հարուցել են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով իրականացված Արցախի բռնազավթման հետ չհաշտվող մեր հազարավոր հայրենակիցների վրդովմունքը, այլև պահանջում են որոշ մեկնաբանումներ․

• Արցախյան շարժման վերաբերյալ անհեթեթ հայտարարությունները չեն կարող վարկաբեկել մեր ժողովրդի՝ հանուն ազատության ու խաղաղության հերոսական պայքարի այդ լուսավոր դրսևորումը։

• Որևէ երկրի՝ այդ թվում և Հայաստանի, իշխանության լիազորությունները սահմանափակվում են այդ երկրի սահմաններով։ Այդ սահմաններից դուրս, այլ պետության (անկախ այն բանից այն ճանաչված է, թե ոչ) տարածքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործողությունները (քրեական գործերի հարուցում և այլն), այդ պետության բնակչության իրավունքների վերաբերյալ «որոշումների» ընդունումը, ճակատագրի տնօրինումը միջազգային հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է և հանցագործություն։ Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը։

• ⁠Եթե եղածը խաղաղություն է, այլ ոչ թե բացարձակ և չընդհատվող կապիտուլյացիա, ապա ինչու են ադրբեջանական զորքերը շարունակում մնալ ՀՀ բռնազավթված 240 քառակուսի կիլոմետր տարածքում, ինչու էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված 150000 արցախցիներ չեն վերադառնում հայրենի տներ, ինչու Բաքվի բանտերից հայրենիք չեն վերադառնում հայ պատանդառուները,ինչու են հիմնովին ոչնչացվում Արցախի հայկականության անժխտելի վկայությունները՝ հայկական բնակավայրերը, ծիսական շինությունները, պատմամշակութային հուշարձանները և այլն։

• ⁠Ղարաբաղյան շարժման էության և վերջին տարիներին Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանության իրականացման գործողությունների նենգափոխումն ու կեղծ «խաղաղությամբ» փաթեթավորումը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առաջ, որոնք մի քանի տարի շարունակ ընդունել են Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները և Թուրքիայի մասնակցությունը դրանց դատապարտող բանաձևերը՝արհամարհանք է այդ կառույցի նկատմամբ:

• Միջազգային իրավունքի լիակատար համապատասխանությամբ ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անվերապահ աջակցությամբ տասնամյակների իրականացված ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացի վերածումը «տարածքային վեճի», Ադրբեջանի քարոզչական թեզերի շարունակական վերարտադրությունը ՀՀ իշխանությունների կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է ու վերջին մի քանի տարում միջազգային ատյանների վերաբերմունքի արմատական փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական զարգացումներով, այլև ՀՀ իշխանությունների վերաբերմունքով Արցախի ու Արցախյան շարժման նկատմամբ։

• Մեզ համար զարմանալի չէ, որ Հայրենիք հասկացողությունը չընկալողները, 1700-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ու ազգային հավատքը ուրացողներն ու ամբաստանողները, խարդավանքներով ու աճպարարություններով իշխանության աթոռները ձեռք բերածներն ու դրանք պետության հետ նույնականացնողները վարկաբեկում են ամեն սուրբ բան, այդ թվում և մեր ժողովրդի ինքնությունը ձևավորող մյուս հաստատություններն ու գործընթացները, այդ թվում և Արցախյան շարժումը։

⁠⁠Արցախի ժողովրդի՝ ինքնորոշվելու, հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքը չի կարող վերանալ ստի, կեղծիքի ու նենգափոխումների միջոցով կամ դառնալ ճղճիմ գործարքների առարկա։

Որպես Արցախի ժողովրդի ընտրյալ կառույցի ներկայացուցիչ, հավաստիացնում եմ, որ շարունակելու ենք բոլոր օրինական միջոցներով ու գործիքակազմերով պայքարել Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնման ու իրացման համար՝ ունենալով Արցախի և արցախցիների խնդրով մտահոգ ուժերի և անհատների շարունակական, հզոր աջակցությունը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև