TRIPP-ը կամրապնդի տարածաշրջանային խաղաղությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին փոխվարչապետ Էկա Տկեշելաշվիլին Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում:
«Նախագահ Թրամփի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը շատ կարևոր իրադարձություն է։
Երկու երկրների միջև աստիճանաբար վստահություն է կառուցվում, և նրանք այժմ կարող են երկկողմ բանակցություններ վարել»,-նշել է Տկեշելաշվիլին։















































