Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու, Ղարաբաղի շարժումը եթե շարունակում ենք՝ գնում ենք պшտերազմի, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է, ՀՀ-ն ամեն օր ուժեղանալու է, առաջնորդում եմ այս շարժումը. Փաշինյան

Ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու, Ղարաբաղի շարժումը եթե շարունակում ենք, գնում ենք պատերազմի, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է, ՀՀ-ն է ամեն օրվա հետ ուժեղանալու, և ես առաջնորդում եմ այս շարժումը, ով համաձայն է, եկեք իմ հետևից:

Երբ որ մենք ասում ենք Արցախի Հանրապետություն, արցախյան հիմնախնդիր, մենք պետք է հասկանանք, որ խոսքն ունի արժեք, հետևանք: Չկա որևէ տարբերակ, երբ որ այդ արտահայտությունները հնչում են, լինի դա Եկեղեցում, լինի դա գիտական տրամաբանությամբ, հանրային տրամաբանությամբ, որ ինքը ինչ-որ մի պահի չբերի կոնֆլիկտի:

Ես հստակ ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, և մնացածը՝ Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյանն ու մյուսները տեղավորվում են այս տրամաբանության տակ: Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակու՞մ ենք, թե ոչ: Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել: Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելու ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև