Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

«Իմ քայլ»-ի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին կին Աննա Հակոբյանը վերջին վեց օրվա ընթացքում մասնակցել է երեք բազմամարդ միջոցառման. «Իմ քայլը» հիմնադրամ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին կին Աննա Հակոբյանը վերջին վեց օրվա ընթացքում մասնակցել է երեք բազմամարդ միջոցառման։ Այս մասին ասված է «Իմ քայլը»  բարեգործական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

«Մարտի 8-ին նա ներկա է գտնվել «Դվին» Մյուզիք-հոլում կայացած Լյուբով Ուսպենսկայայի համերգին, մարտի 10-ին մասնակցել է անմահացած հերոսներ Ռուբեն և Արմեն Շահինյանների նորածին եղբոր մկրտության արարողությանն ու դրան հաջորդած խնջույքին, իսկ մարտի 12-ին` «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությանը Մատենադարանում, որի հյուրն էր  ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ականավոր տնտեսագետ և ներդրումային խորհրդատու Մարք Չէնեանը։

Ինչպես են այս «սենսացիոն» նյութերը մատուցել ՀՀ լրատվամիջոցները․

1. «Դվին»-ում կայացած համերգի մասնակցության մասին (լուսանկար 1) — 0 արտահոսք և 0 լրատվություն, չնայած այն հանգամանքին, որ միջոցառմանը ներկա է եղել մոտ 1000 մարդ, և բոլորն իմացել են Աննա Հակոբյանի այնտեղ գտնվելու մասին։
2. ⁠Մկրտության և հաջորդող խնջույքին մասնակցության մասին (լուսանկար 2) — տասնյակ հրեշավոր նյութեր, կեղծիքներ, ինտրիգներ, բամբասանքներ:
3. ⁠Բանախոսության և դրան ներկա գտնվելու մասին (լուսանկար 3) — մինչ այս պահը՝ 0 լուսաբանում, չնայած այն հանգամանքին, որ հիմնադրամի պաշտոնական էլեկտրոնային հասցեից, ինչպես միշտ, պատշաճ կերպով տարածվել է տեղեկատվությունը կայացած միջոցառման վերաբերյալ։

Վերը բերված պատկերը առաջացնում է խորը հիասթափություն և տրտմություն: Կոչ ենք անում հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին վերհիշել` որն է լրագրողի մասնագիտական կոչումն ու առաքելությունը և փորձել կրել դրանք։

Ակնկալում ենք, որ այսուհետ հայաստանյան լրատվամիջոցները առավել ակտիվորեն կլուսաբանեն «Իմ քայլը» հիմնադրամի` տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող լայնածավալ գործունեությունը, ինչի արդյունքում հանրային դաշտում ոչ ժամանակ, և ոչ էլ տարածք կմնա կեղծիքների,  բամբասանքների և ինտրիգների համար»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև