Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

ԼՂ-ից տեղահանվածների համար երևանամերձ մարզերում 3 միլիոնի վկայագրերը կդառնան 4 մլն. 3 մլն ստացած շահառուներինը կավելանա. Նիկոլ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք, առաջիկայում որոշում կկայացնենք և երևանամերձ համայնքներում, որտեղ 3 միլիոն է տրամադրվում, կդարձնենք 4 միլիոն: Այս մասին  «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արցախահայերին տրամադրվող բնակապահովման 3 միլիոն դրամ արժողությամբ վկայագրի գումարի հնարավոր ավելացմանը վերաբերող հարցին:

«Բացի Երևանից: Երևանում՝ ոչ, որովհետև, անկեղծ ասենք՝ մենք հիմա մյուս ծրագրերով էլ, եթե հետևում եք, տեսնում եք, որ փորձում ենք ծրագրերը մաքսիմալ ուղղորդել դեպի մարզեր»,-նշել է նա:

Փաշինյանը հավելել է, որ մեծ քաղաքը մեծ գրավիտացիա ունի, բայց իրենց քաղաքականությամբ ուզում են մարզերն էլ զարգացնել: Նա հիշեցրել է եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարումը Երևանում, ինչի շնորհիվ, ըստ նրա, տեսանելի է մարզերում սկսած բնակարանաշինության ծրագիր:

«Ովքեր ստացել են 3 միլիոնը, այդ 3 միլիոնի շահառու են, այս որոշումից հետո հետադարձով նաև իրենցը կավելացնենք, այսինքն՝ բոլոր դեպքերում հավասարությունը կլինի: Նրանք, ովքեր հիմա 3 միլիոնի սերտիֆիկատ ունեն, բնակարան, տուն փնտրելիս, հարցը քննարկելիս կարող են արդեն, վստահաբար այդ հաշվարկով առաջնորդվել»,-տեղեկացրել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև