Փաշինյանը հրավիրում է ավտոերթի | Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով | Մարաղան ապացուցեց՝ երբ չկա պատժելիություն, լինում են նոր հանցագործություններ. Վոլոդյա Գասպարյան | Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում | Ո՞ւր են ընկերներդ, Տկզար. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մարությանին | Սազն առած գովերգելո՞ ւ են միջազգային հանցագործ Ալիեւի վարչակազմը․ Նարինե Դիլբարյան | Զազրելի իրականությունն ու ատելության մթնոլորտը բացառապես այս Կառավարության մեղքն է. Թովմաս Առաքելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ գերիների հարցը լուծված չէ, նորություն չկա. Արարատ Միրզոյան | Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց. Փաշինյանին ասել էր՝ պատասխան եք տալու մեր նահատակված հերոսների համար | Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. Ստեփան Դանիելյան | Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին | Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալ հետպшտերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալ ժամանակակից պետություն․ Գագիկ Ծառուկյան | Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Մահացածների թվում երեխաներ կան․ նոր տեղեկություններ՝ ավտովթարից․ ԱՆ | Ցավոք սրտի, Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն. Արարատ Միրզոյան

Լրահոս

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Իր իշխանության 8 տարվա ընթացքում մի քանի անգամ պատերազմ ու ռազմական գործողություններ բերած Նիկոլ Փաշինյանը նախօրեին սպառնաց ժողովրդին՝ եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին մեծ պատերազմ կլինի։ 2018-ին էլ ասում էր` կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Չնայած որեւէ փաստարկ չնշեց, թե ինչու է պատերազմ կանխատեսում, միայն ասաց, թե ընդդիմադիր ուժերը «հանդես են գալիս խաղաղության ռեւիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ», կարելի է կարծել, որ պայմանավորվել է Ալիեւի հետ։

Ստացվում է՝ մի կողմից շուրջօրյա ռեժիմով այլոց մեղադրում են հիբրիդային պատերազմ մղելու համար, թե իբր ստահոդ լուրեր են տարածում՝ առանց փաստական տվյալների, ժողովրդի մեջ խուճապ սերմանելու համար, մյուս կողմից՝ իրենք են դարձել հիբրիդային պատերազմի հրձիգներ: Երեկ ԱԺ ժամանած ուժային բլոկի պաշտոնյաները փորձում էին Փաշինյանի գցած քարը հանել փոսից` խմբագրել նրա ասածները։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բաց տեքստով հայտարարեց, որ չկան փաստական տվյալներ, որ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ պատերազմի նախապատրաստություն է տեսնում, այլ կերպ ասած՝ Փաշինյանը ստում է։ «Վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որը կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում, եւ քաղաքական արձագանք է տալիս, որպես երկրի ղեկավար։ Եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար, ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ… իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա իրավական գնահատական»,- ասաց նա։ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հարցին, թե աշնանն ինչ պատերազմ է կանխատեսում Փաշինյանը, կա՞ նման վտանգ, չպատասխանեց. «Վարչապետի խոսքը պետք չէ խեղաթյուրել»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձեց չհերքել Փաշինյանին․ «Հստակ է, որ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարեւան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ, այսինքն՝ նոր բան այստեղ ասելու կարիք չկա»։ Ո՞վ է տարածքային պահանջ ներկայացրել հարեւան երկրների նկատմամբ։ «Բա եթե ՔՊ վարչության նախագահը, ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու ղարաբաղյան շարժումը, իսկ գրեթե բոլորն ասում են, որ պետք է շարժումը շարունակվի, դրանք քաղաքական գնահատականներ չեն, քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու… Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, նոր բան չեմ ասում»։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձանագրում է, որ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որը հայ հանրությանը պատերազմով շանտաժի է ենթարկում, դա այլեւս Ադրբեջանի նախագահը չի անում, այլ՝ ՀՀ վարչապետը․ «Սիրելի քաղաքացիներ, ինքներդ մտածեք՝ կա՞ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ, որը պայքարում է, որ գա իշխանության, եւ կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի…»։ Փաշինյանն ասում է՝ ոչ միայն պատերազմ է լինելու, այլեւ ԹՐԻՓՓ չի լինելու, ԵՄ-ն հեռանալու է Հայաստանից, փաստորեն` այդ կառույցներն աշխատում են ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական ուժի հետ, Վարդանյանը հեգնանքով ասաց․ «Իսկ արեւը ծագելո՞ւ է արեւելքից, մայր մտնելո՞ւ է արեւմուտքում։ Սեւանը փայլփլելո՞ւ է, թե՞ այլեւս ցամաքելու։ Երեխաները ծիծաղելո՞ւ են երբեւէ` Փաշինյանից հետո, թե՞ ծիծաղը կտրվելու է։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ո՛չ սկսվել է Փաշինյանով, ո՛չ ավարտվում է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930