Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

PAM Family-ն ուշացնում է պատվերները և հրաժարվում փոխհատուցումից. մարդիկ չեն կարողանում ստանալ առաքանիները. Hetq.am

Պատկերացրեք՝ Չինաստանից ապրանք եք պատվիրում, բեռնափոխադրող ընկերությունը խոստանում է շատ արագ և մատչելի գնով այն հասցնել, սակայն դուք այդպես էլ խոստացված ժամկետում առաքանին չեք ստանում կամ առհասարակ չեք ստանում։ Ի՞նչ կանեիք այդ դեպքում. գուցե փորձեիք պարզաբանում ստանալ ընկերությունից, իսկ եթե դա էլ չօգներ, կդիմեի՞ք դատարան։ Այս մասին գրում է Հետքը:

Աննա Պալաքյանը 8 ամիս առաջ Չինաստանից մոտ 1000 դոլար արժողությամբ ավտոպահեստամասեր է պատվիրել «ՊԱՄ ընտանիք» (PAM Family) ՍՊԸ-ի միջոցով, սակայն մինչ օրս իր առաքանին չի ստացել։

«ՊԱՄ ընտանիք» ՍՊԸ-ն բեռնափոխադրող ընկերություն է, օդային, ծովային և ցամաքային ճանապարհով առաքումներ է իրականացնում Չինաստանից։ Օդային և ծովային առաքումներ նաև Դուբայից են արվում։

«Անընդհատ ասում էին՝ մի ամսից կհասնի, սենց երկարեց պատվերի գալը, ամեն անգամ գնում էինք իրենց մոտ, ասում էին, որ պատվերը չկա։ Նայեցի իրենց էջերը, փաստորեն, էդպիսի բազմաթիվ խնդիրներ են ունեցել, մարդիկ բողոքել են, որ պատվերը չի գալիս։

Գնացինք իրենց գրասենյակ, մենեջերի հետ խոսեցի, ասեցի, որ եթե այսպես շարունակվի, կդիմեմ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին։ Ասեցի նաև, որ այդքան խնդիրներ կան ձեր մոտ ու մարդիկ դրա մասին բարձրաձայնել էին, ինքն էլ անկապ պատճառաբանություն բերեց, թե էդ մարդիկ, որոնք վատ մեկնաբանություններ են գրել, հակառակորդ կազմակերպությունների կողմից վճարվել են»,- պատմում է նա։

Աննան պահանջել է հստակ ժամկետ նշել, թե երբ կկարողանա առաքանին վերցնել։ Մենեջերն ասել է, որ իրենց ամբողջ բեռը Ռուսաստանի սահմանին է, այնտեղ բռնագրավել են։ Երբ Աննան հայտնել է, որ տեսչական մարմնին կդիմի, ընկերության մենեջերը խնդրել է մեկ ամիս ժամանակ տալ, եթե մի ամսից չգա պատվերը, գումարը կվերադարձնեն։ Սակայն, մինչ այս պահը ընկերության աշխատակիցները շարունակում են ինչ-որ պատճառաբանություններով հետաձգել գումարի վերադարձը։

Նմանատիպ իրավիճակում է նաև Տիգրան Մեծպագյանը, ով Չինաստանից 4 առաքանի էր պատվիրել «ՊԱՄ ընտանիք» ընկերության միջոցով, որը պետք է ստանար 2025թ. սեպտեմբերի 6-ին։ Տիգրանն իր պատվերը մինչ օրս չի ստացել։

«Պատասխանատվություն կրել չեն ուզում, ինչ սուտ ասես՝ ասում են, հիմա էլ հեռախոսն անհասանելի է»,- ասում է նա։

Տիգրանը ընկերության կայքում նշել էր՝ իր առաքանին ցանկանում է ստանալ օդային ճանապարհով, որի շնորհիվ այն ավելի արագ պետք է հասներ, սակայն 20 օր անց բեռնափոխադրող ընկերությունից հայտնել են, թե շփոթել են և առաքանին ցամաքային ճանապարհով են ուղարկել։ Այդ դեպքում, ըստ «ՊԱՄ ընտանիք» ընկերության կայքում նշված տեղեկատվության, 7-15 աշխատանքային օրվա փոխարեն առաքանին պետք է հասներ 30-35 աշխատանքային օրվա ընթացքում։

Տիգրանն ասում է՝ մոտ 350 դոլար արժեին պատվերները, ամենաթանկն իր մեքենայի համար նախատեսված հայելիներն էին։ Բեռնափոխադրող ընկերության կայքում դեռ նշվում է, որ պատվերները ճանապարհին են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև