Skip to main content

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան | Հաստատվել են 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը | Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը | Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ | Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը | Մետաղական աշխատանքներ Էջմիածնում | Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը | Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա | Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար | Դավիթ Բեկի փողոցում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը | Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար. Հարություն Հարությունյան | Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

Լրահոս

Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան

Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից։

Գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Երեկ ամբողջ օրը շրջում էի մեր գյուղերով։ Եղել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Կեսարիա, Շենավան գյուղերում։

Շփվել եմ հարյուրավոր մարդկանց հետ, խոսել ենք, տուն են հրավիրել՝ գնացել եմ, հաճելի ու դժվար խոսքեր եմ լսել։ Մեծագույն երջանկություն է, երբ մարդ կարող է ազատ շրջել իր երկրի գյուղերով, բարևել, գրկախառնվել հարյուրավոր անծանոթ իր հայրենակիցների հետ, լսել նրանց հոգսերը, փորձել լուծումներ գտնել։ Ես միշտ էլ գնում եմ գյուղեր, ծանոթ եմ խնդիրներին։ Ում ինչով կարողացել եմ՝ օգնել եմ, ում ինչ խոստացել եմ՝ արել եմ, օդի մեջ բան չեմ խոսել։ Ես պարզճակատ մտել եմ մեր գյուղերը և իմ հայրենակիցներն ինձ հարազատի պես ընդունել են։ Սա իսկապես երջանկություն է, բայց նաև մեծ պատասխանատվություն։

Ամասիա գյուղում Ռադիկը հրավիրեց իրենց տուն, ազնիվ արդար հայի տուն։ Խոսեցինք, լսեցինք իրար։ Ռադիկն ասում է. «Ծառուկյան ջան, դու որ կանգնես մեր գյուղացիների կողքին, մենք գերան կկոտրենք»։ Ես ասացի.՝ գյուղը պետք է Ծառուկյանի կողքին լինի, որ կարողանանք գերանը կոտրել։

Գերանն էն խեղճությունն է, որ մեզ պատել է, որը մեզ իսկապես սազական չէ, էն հուսահատությունն է, որի մեջ մեր երկիրը հայտնվել է, էն բազմաթիվ խնդիրներն են, որոնք լուծում ունեն, որոնք վաղուց պիտի լուծված լինեին, բայց չեն լուծվել, էն անարդարությունն է, որի մեջ ապրում են մարդիկ, էն հազար ու մի խնդիրն է, որ մարդկանց կյանքը դժվարացնում է…

Մենք էդ գերանը կոտրելու ենք, մենք խեղճությանը հաղթելու ենք։ Մենք հատ-հատ քննարկել ենք մարդկանց հուզող բոլոր խնդիրները՝ խոշոր հարցերից մինչև առօրյա փոքր հարցեր։ Ես հիացած եմ մեր ժողովրդի իմաստությամբ։ Առաջիկայում շրջելու եմ հանրապետության բոլոր մարզերի գյուղերով, լսելու եմ մարդկանց հարցերը, ներկայացնելու եմ մեր թիմի մոտեցումները։

Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից։ Վստահ եղե՛ք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև