Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին. Վարդևան Գրիգորյան

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին:

Գրել է ՀՀ վաստակավոր մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման ակունքներում, երկար տարիներ համակարգելով կուսակցության Շիրակի մարզային և Գյումրու քաղաքային խորհուրդների աշխատանքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում մի քանի անգամ ընտրվելով Ազգային ժողովի պատգամավոր` իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, քանզի համոզված եմ, որ միայն միասնությամբ, հանրային համերաշխությամբ ու համատեղ աշխատանքով է հնարավոր լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Որպես Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր՝ տեսել եմ, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերում ուսանող երիտասարդությանը, մարզաշխարհին և բոլոր բնագավառներին (կրթություն, գիտություն, արվեստ, հոգևոր կյանք)։

Պարոն Ծառուկյանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Գյումրի քաղաքի խնդիրները, որոնցից մի մասը լուծում է ստացել իր անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ։

Տարբեր սերունդների իմ բոլոր նախկին ուսանողներին ու այսօրվա ուսանող երիտասարդությանը կոչ եմ անում մասնակից դառնալ այս ծրագրի քննարկմանն ու ուժեղացմանը, քանզի սա բացառիկ հարթակ է յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու համար։

Մենք իրավունք չունենք անտարբեր լինել մեր երկրի ճակատագրի նկատմամբ»

Facebook
Twitter

Կարդացեք նաև