Պոլսո հայոց պատրիարքը Ալեն Սիմոնյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու և կառավարության միջև վերջին մեկ տարում ընթացող առճակատման առնչությամբ | «Առաջարկ Հայաստանին»․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) | Զազրելի է՝ ՔՊ-ն ասում է՝ մեզ մանդատ տվեք, մտնենք եկեղեցու դաշտ, հեռացնենք Վեհափառին. Էդմոն Մարուքյան | Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել․ ես Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Առաջ» կուսակցության հետ կշարունակեմ պայքարել. Սեյրան Օհանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ TRIPP-ը առկախվելու է, ոչ միայն Իրանն է դեմ, այլև ՌԴ-ում են նեղանում. Կարինե Գևորգյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հաջողության մեջ համոզված եմ,հարվածներից ուժեղացել ենք, շնորհակալ եմ ընդդիմությանը, իշխանությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանից չեմ վախենում՝ վախենամ, որ դառնա բոմժ՝ մինչև տարվա վերջ. Նիկոլ Փաշինյան | Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք և իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել. Հայկ Մամիջանյան | «Ֆայլաբազարի» հանդեպ հեգնանք չունեմ, ինքս բանվորություն շատ եմ արել, աշխատող մարդկանց հարգում եմ. Փաշինյան | ՈՒՂԻՂ. Մերձավոր, Միջին Արևելքի մարտահրավերները, հնարավորությունները. գիտաժողով | Առաջիկայում կարող են Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթեր իրականացվել. Նիկոլ Փաշինյան | Միջազգային կյանքում ընդունված է, որ մարդիկ թոշակի տարիքը օգտագործեն ճամփորդելու համար, մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք, պետք է գամված չլինեն. Նիկոլ Փաշինյան | «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է․ ներկայացվել է կուսակցության նախընտրական ցուցակը | Փաշինյանը փորձում է բացատրել, թե ինչու ընդդիմադիր որոշ ուժերին քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ» | Կառավարությունն անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը

Լրահոս

Ինքնուրույն գնալ համապետական ընտրություններին, նշանակում է` ջուր լցնել իշխանության ջրաղացին. «Կայունություն»

«Կայունություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ 2026 թ. համապետական ընտրություններում սատարելու են «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր բարդագույն ժամանակաշրջաններից մեկը: Պատերազմական ծանր հետևանքներ /զոհեր,վիրավորներ, գերիներ/ Արցախի հայաթափում, Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության ոտնահարում, ավանդական արժեքների ձևախեղում, որի հետևանքով թուլացել է Հայաստանի պաշտպանունակությունը, խաթարվել  երկրի անվտանգային համակարգը:

Խեղաթյուրվել է երկրի բարոյահոգեբանական դիմագիծը:Գլխիվայր շրջվել են հային ու Հայաստանին բնորոշ հատկանիշները: Հայրենասիրությունը, Արարատ, Արցախ բառերի օգտագործումը ներկայացվում են որպես պատերազմի հրահրման առիթներ:Իշխանությունները, շահարկելով ընձեռնված լծակներն ու հնարավորությունները /պետական հեռուստատեսություն, մամուլ, «ներկուսակցական»  ու «աշխատանքային» հանդիպումներ/, առաջնորդվելով  խմբակային շահերով, մոլորեցնում  են հանրությանը, կերակրելով նրան ստի, վախի ու անորոշության ամենօրյա  չափաբաժիններով:

Սուտն, իրավամբ, դարձել է պետական քաղաքականություն: Անհրաժեշտության դեպքում սևը ներկայացվում է սպիտակ, սպիտակը՝ սև: Հայաստանի Հանրապետության գոյությունն ու խաղաղության առկայությունը  հանրահռչակվել են որպես օրվա իշխանության «բացառիկ» ձեռքբերումներ:Ասես իրենցից առաջ Հայաստան ու Հայկական պետություն գոյություն չեն ունեցել: Իսկ խաղաղությունն էլ «նոր»  երևույթ էր, որն իրենց շնորհիվ «սկսեց ծագել Արևելքից»։

Վտանգավոր չափերի է հասել հասարակության պառակտումը: Անհանդուրժողականությունն ու ատելությունը հանրությանը քայքայում են ներսից: Այսպիսի մթնոլորտում ամենալավագույն ծրագրերն անգամ չեն կարող իրագործվել: Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է նոր միջավայրի ձևավորում, փոփոխությունների իրականացում բոլոր բնագավառներում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում ՝ հավասարակշիռ կեցվածքի որդեգրում:

Այո՛, մեզ այսօր անհրաժեշտ են փոփոխություններ:

Օրվա իշխանությունները դա անել չեն կարող: Նրանք խճճվել են իրենց իսկ հյուսած անիրավության սարդոստայնի մեջ:Ժողովրդավարության քողի ներքո հաստատվել է կառավարման մենիշխանական ձևը, որի միջավայրում լիարժեքորեն չեն գործում իշխանության տարբեր թևերի գործառույթները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ստեղծված իրավիճակում, ցանկալի փոփոխությունների հասնելու համար, երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ ու քաղաքական նոր ուժեր, որոնք զերծ կմնան վերոնշյալ  սխալներից ու գայթակղություններից:

Մեր դիտարկմամբ այդպիսի ուժ է իրենից ներկայացնում  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ:Ուստի «Կայունություն»-ը, իրատեսորեն գնահատելով իրավիճակը,ելնելով ընդհանուր գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից,  հայտնում է իր աջակցությունը և սատարում է <<Ուժեղ Հայաստան>> կուսակցությանը իրընտրապայքարում:

Հորդորում ենք «Կայունություն» կուսակցության անդամներին ու համակիրներին՝    կատարելով  քաղաքացիական պարտքը՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և  քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի օգտին:

«Կայունություն» կուսակցության վարչության նախագահ՝ Ֆիրդուս Զաքարյան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930