Skip to main content

Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին. Մելիքյան | «iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում. Կոնջորյան | Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ | Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան | Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ | Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ | Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան | Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան | Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» | Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը. «Հրապարակ» | ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հաշտ ու համերաշխ ընդդիմությունն ու իշխանությունը. Աժ-ում սիրախաղերի հետքերով | ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել | Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղամ Նազարյանի միջադեպը Անի Գևորգյանի հետ չէր կարող անհետևանք մնալ. Զարուհի Նախշքարյան

Լրահոս

Սուրբ Աննա եկեղեցում Պետական պահպանության ծառայության ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար. ՊՊԾ պետ

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Պետական պահպանության ծառայության ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար, այս մասին Aysor.am-ին հայտնել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը։

«2026 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում պետական պահպանության օբյեկտի նկատմամբ քաղաքացու ոտնձգությունը կանխելու ընթացքում Ծառայության ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար՝ ուղղված լինելով պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխարգելելուն, վերջիններիս
ուղղված սպառնալիքները չեզոքացնելուն և վտանգավոր հետևանքների առաջացումը կանխելուն»,- Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝  նշել է Արթուր Գասպարյանը։

ՊՊԾ պետն ընդգծել է՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման, վերջիններիս ուղղված սպառնալիքները չեզոքացնելու և ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողները, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն, իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կիրառելու Օրենքով նախատեսված կարգով և դեպքերում:

Հիշեցնենք՝ ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկազարդի օրը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև որոշել Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:

Փաշինյանի ներկայությունը հավատավոր ժողովրդից ոմանց դուր չէր եկել, միջադեպ էր գրանցվել, երեք անձ էր ձերբակալվել։

Ձերբակալվել էին երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։ Գևորգյանն ու եղբայրներից Միքայելն ազատ են արձակվել, իսկ 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է, նրան մեղադրում են Նիկոլ Փաշինյանին հարվածելու մեջ։

18-ամյա Դավիթին, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, նախ տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ, ապա Էջմիածնի ԲԿ, հետո՝ կրկին «Արմավիր» ՔԿՀ, ապա «Աբովյան» ՔՀԿ, հետո՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև