Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը քաղաքական մեծ նշանակություն ունի ՀՀ-ի միջազգային հեղինակության համար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը մեծամասշտաբ միջոցառում է և ունի քաղաքական մեծ նշանակություն  Հայաստանի միջազգային հեղինակության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել գագաթաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման համար, և այսօրվա հանդիպումը միտված է քննարկելու արդեն իրականացված աշխատանքները և հետագա անելիքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են եզրափակիչ փուլին և այս հանդիպման նպատակն է ներկայացնել արդեն իրականացված աշխատանքները, լսել երկրի ղեկավարի դիտարկումներն ու առաջարկություններն աշխատանքներն ամփոփելու համար:

Հաջորդիվ՝ մանրամասներ են ներկայացվել միջոցառման կոնցեպտի մշակման և հայեցակարգային պլանավորման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բովանդակային և կազմակերպչական այլ հարցերի, այդ թվում՝ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովմանը և այլն: Ծավալվել է քննարկում վերոնշյալ հարցերի շուրջ:

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը, կոնկրետ հանձնարարականներ տվել տարբեր ուղղություններով հետագա անելիքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել կատարված աշխատանքները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև