Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

«Մենք կուսակցություն ենք, որը հաջողությամբ կառավարել է, մենք սովորել ենք, որ իշխանությունը վերջակետ չէ, այլ պատասխանատվություն». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մենք կուսակցություն ենք, որը հաջողությամբ կառավարել է։ Մենք կուսակցություն ենք, որը նաև սխալներ է թույլ տվել։
Բայց մենք նաև կուսակցություն ենք, որը սովորել է և սովորում է:
Մենք սովորել ենք, որ իշխանությունը վերջակետ չէ, այլ պատասխանատվություն:
Մենք սովորել ենք, որ կայունությունն առանց արդարության եռացող կաթսա է, իսկ արդարությունն առանց կայունության՝ քաոս։
Մենք սովորել ենք, որ հայրենասիրությունը միայն հանրահավաքներում դրոշներ թափահարելը չէ, այլ համակարգեր կառուցելը, որոնք աշխատում են հասարակ մարդու համար:
Մենք սովորել ենք, որ չենք կարող կառավարել մենակ։ Մենք պետք է կառուցել գաղափարների, այլ ոչ միայն հարմարավետության կոալիցիաներ։
Մենք պետք է ավելի ձգողական դառնանք նաեւ ազնիվ մտավորականներին և երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են ծառայել իրենց երկրին, բայց, հիասթափվելով ամեն ինչից, դժվարությամբ են վստահում քաղաքական ուժերին:
Մենք սովորել ենք, որ սփյուռքը ոչ այնքան ֆինանսների աղբյուր է, որքան նոր գաղափարների, ֆանտաստիկ մարդկանց և գլոբալ ացդեցության դարբնոց։
Եվ մենք սովորել ենք, որ հայ ժողովուրդը լավն է։ Որ ժողովրդին խաբել չի կարելի, արհամարել չի կարելի, անտեսել չի կարելի:
Մենք չենք վախենում հակաքարոզչությունից, մենք չենք վախենում վարձկան իրավապահներից և վարձու գրչակներից:
Մենք շարունակելու ենք ճանապարհը ոչ թե ատելությամբ, այլ վճռականությամբ։ Ոչ թե բռնությամբ, այլ համոզմունքներով։ Ոչ թե դատարկ կարգախոսներով, այլ ծրագրով։
Facebook
Twitter

Կարդացեք նաև