Skip to main content

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին | Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. հայր | Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան» | Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է. ՔԿ | Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու | 54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ | Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ | Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր | Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու. Ալբերտ Հովհաննիսյանի հայր | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան

Լրահոս

Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու»

Այս շաբաթվա սկզբին՝ ապրիլի 6-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ապա լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունները խիստ վրդովեցրել են իշխող խմբակցությանը, կառավարության անդամներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Անմիջապես հաջորդ օրը՝ ՔՊ վարչության նիստում, NEWS.am-ի տեղեկություններով, Սարգսյանին կանչել են՝ «հաշիվ պահանջելու» հնչեցրած գնահատականների համար։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն անցած երկուշաբթի հանձնաժողովում երկրորդ անգամ տապալվեց: Իշխող կուսակցության անդամները նախագծին դեմ քվեարկեցին: Սարգսյան առաջարկում էր փողի դիմաց կարճ ծառայել կամ չծառայել։ Ուշագրավ է, որ անցած տարի կառավարության նիստում այն հավանության էր արժանացել, բայց ԱԺ հանձնաժողովում կրկին մերժվել էր։

Այս անգամ Հայկ Սարգսյանն ավելի մարտական էր տրամադրված։ Ուղիղ մեղադրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ իր նախագիծը տապալելու համար, անուղղակի քննադատության թիրախներ ուղղեց Ալեն Սիմոնյանին և բաց տեքստով խիստ հանդիմանեց Սուրեն Պապիկյանին՝ բանակում տիրող իրավիճակի և լուրջ բացթողումներ համար։

Հանձնաժողովի նիստի հաջորդ օրը պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ պատասխանեց Պապիկյանի թիմակցին՝ բանակին առնչվող նրա գնահատականներն ապատեղեկատվություն որակելով։ Իսկ արդեն նույն օրը՝ երեկոյան, Հայկ Սարգսյանին վարչությունում են, մեր տեղեկություններով, լուրջ հարցաքննության ենթարկել՝ յուրաքանչյուր հայտարարության վերաբերյալ կոնկրետ հիմնավորումներ պահանջելով։ Թիմակիցներից շատերին նաև լուրջ նյարդայնացրել է Սարգսյանի՝ խմբակցության փակ նիստից որոշ մանրամասներ հրապարակելու հանգամանքը։ Մասնավորապես, երբ նախագիծը խմբակցության հետ փակ քննարկվել է, ըստ Սարգսյանի, իր թիմակիցները նրան ասել են․ «Վարչապետով մեզ սպառնո՞ւմ ես, գալիս, ասում ես՝ վարչապետը կողմ է նախագծին, կողմ քվեարկեք, վերքս վարչապե՞տ ես բերում»։

Հինգշաբթի Փաշինյանը Հայկ Սարգսյանի վերաբերյալ NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց․ «Մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում ու պարզվում է դրանք սխալ են, պետք է նույնքան քաղաքական կամք ունենան ասելու՝ ժողովուրդ, ինչի մասին խոսում էի, այդքան էլ այդպես չէ»։ Հատկանշական է, որ ավելի վաղ Փաշինյանը շատ ավելի կոշտ էր արձագանքել Սարգսյանին՝ նրան մեղադրելով հնարավոր կոռուպցիոն գործարքների մեջ։ «ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»,- ասել էր նա։

Ի դեպ, Հայկ Սարգսյանի և թիմակիցների հակասությունները նոր չեն, դրանց պատճառով էր նաև, որ Հայկ Սարգսյանին վարչության անդամները մերժեցին ընդգրկել նախընտրական ցուցակ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև