Skip to main content

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին | Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. հայր | Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան» | Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է. ՔԿ | Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու | 54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ | Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ | Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր | Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու. Ալբերտ Հովհաննիսյանի հայր | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան

Լրահոս

Մեզ պետք է նոր առաջնորդ, որը միայն ուրախ օրեր կպարգևի մեր երկրին․ Գոհար Ղումաշյան

Մեզ պետք է նոր առաջնորդ, որը միայն ուրախ օրեր կպարգևի մեր երկրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Գոհար Ղումաշյանը այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ավտովթարի առնչությամբ իր մտահոգություններն ու քննադատությունն է հնչեցրել։

Նա ցավալի է համարել այն փաստը, որ միջադեպից հետո «ուրախ ավտոբուսը» շարունակել է իր ճանապարհը՝ անտեսելով կատարվածը։ Ղումաշյանի պնդմամբ՝ Փաշինյանի կառավարման շրջանը զուգորդվել է բացառապես կորուստներով և մահերով։

«Որպես քաղաքական գործիչ՝ Փաշինյանը միայն մահեր է բերել՝ մարտի 1-ից սկսած, Արցախի կորուստը, հազարավոր զինվորներ, հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահը։ Դեպքերը շատ են, չենք կարող բոլորը թվարկել, բայց սա խոսում է այն մասին, որ մեր երկրին փոփոխություն է պետք»,- նշել է նա։

Գոհար Ղումաշյանը շեշտել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա ծաղկեցնել տնտեսությունը և մարդկանց դեմքին ժպիտ վերադարձնել։ Ըստ նրա՝ այսօր Ազատության հրապարակում կայանալիք «Միասնության համաժողովը» պատմական նշանակություն է ունենալու։

«Սա խոսում է այն մասին, որ մեր երկրին փոփոխություն է պետք։ Մեր երկրին պետք է նոր առաջնորդ, որը միայն ուրախ օրեր կպարգևի մեր երկրին, որը միայն կծաղկացնի տնտեսությունը, որը մարդկանց դեմքին նորից ժպիտբեր կբերի։ Մենք հավատում ենք, որ Սամվել Կարապետյանը կփոխի մեր երկրի պատմությունը և նորից հաղթանակի էջեր կպարգևի մեր հայրենիքին»,- ասել է Ղումաշյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև