Skip to main content

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին | Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. հայր | Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան» | Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է. ՔԿ | Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու | 54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ | Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ | Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր | Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու. Ալբերտ Հովհաննիսյանի հայր | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան

Լրահոս

Հայ եւ ադրբեջանցի փորձագետները Հաջիեւի հետ քննարկել են խաղաղության գործընթացը

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան, որին մասնակցում էին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Հանդիպումը համախմբել էր երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին։

Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով, և անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սահմանի այս հատումն ինքնին հերթական խորհրդանշական քայլն էր «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կողմից՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը։

Երկու օրվա ընթացքում տեղի ունեցան քննարկումների չորս նիստեր։ Մասնակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում և դրա շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին և խաղաղության գործընթացի վրա դրանց ազդեցությանը։ Ադրբեջանցի և հայ փորձագետները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան դիրքորոշումների և տեսլականների շուրջ։

Նախքան երկկողմ երկխոսության մեկնարկը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ էին անցկացրել իրենց երկրների քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետ՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ հանրային սպասելիքներն ու ընկալումներն ավելի լավ հասկանալու նպատակով։ Առանձին նիստի ընթացքում նախաձեռնության մասնակիցները ներկայացրին այդ հանդիպումների արդյունքները՝ վեր հանելով իրենց հասարակությունների ներսում առկա հիմնական մտահոգությունները, սպասելիքներն ու տեսակետները։

Հաշվի առնելով հանրային այդ սպասելիքները՝ մասնակիցները եզրափակիչ նիստը նվիրեցին խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում իրականացվելիք համատեղ և անհատական հետագա քայլերի շուրջ մտքերի փոխանակմանը։

Ապրիլի 11-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության չորրորդ երկկողմ կլոր սեղանի մասնակիցներին ընդունեց Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Քննարկման առանցքում էին տարածաշրջանային անվտանգությունը, քաղաքական մակարդակում խաղաղության գործընթացի ընթացքը և քաղաքացիական հասարակության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում։

Երկօրյա երկխոսությունն ավարտվեց մամուլի ասուլիսով, որի ժամանակ ամփոփվեցին չորրորդ հանդիպման արդյունքները։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության և անկեղծ քննարկումների մթնոլորտում՝ վերահաստատելով այն համոզմունքը, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա։ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված երկխոսության մասնակիցները վերահաստատեցին իրենց մտադրությունը՝ շարունակել համատեղ ջանքերը խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդման ուղղությամբ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև