Skip to main content

Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor

Լրահոս

Պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ՀՀ-ի եզդիական համայնքի հոգսերը և աջակցել ձեր խնդիրների լուծմանը․ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ-ի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առիթով․

«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով։

Եզդիական համայնքը մեծ հարգանք և սեր է վայելում Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի եզդիները հայտնի են ազգային ինքնությանը, աշխատանքին, ավանդույթներին, Հայաստանի Հանրապետությանն իրենց նվիրվածությամբ և մեր պետական ինքնության կարևոր մաս են՝ հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող ամենամեծ էթնիկ խմբերից մեկը։

Մեր Կառավարության ցանկությունն է, որ Հայաստանի եզդիների հաջողությունները շարունակաբար մեծանան։ Մենք մեծածավալ ներդրումներ ենք անում նաև եզդիաբնակ բնակավայրերում՝ ցանկանալով, որ ինչպես Հայաստանի Հանրապետության մնացած հատվածներում, կրթությունը լինի հասանելի և որակյալ, ենթակառուցվածքները լինեն պատշաճ մակարդակի, համայնքային, մշակութային կյանքը զարգանա, բարեկեցությունն աճի։

Այսօր՝ կիսելով բոլորիդ ուրախությունը, մենք  արձանագրում ենք, որ պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը և աջակցել ձեր խնդիրների լուծմանը, իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված  լեզվի, մշակույթի, եզդիական համայնքի ազգային դիմագծի պահպանմանը և զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր, հաջողությունների, երջանկության ու առատության տարի։ Սիրում եմ բոլորիդ։

Շնորհավոր Մալաքե Թաուս»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև