Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից | Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ հորդորով հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը | «Պատմություն կարդա, Պետրո՛ս, բայց ոչ տիկին Ժաննայիդ դասագրքերով»․ Վահե Սարգսյան | Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ. «Հրապարակ» | Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին

Լրահոս

Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին

Երեկ՝ ապրիլի 14-ին, կալանավորվել են ապրիլի 11-ին Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ միջադեպի 3 մասնակիցները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրից փախուստի դիմած 2 կասկածյալի, իսկ առաջինին վնասազերծել էին Վաղարշապատի համայնքային ոստիկանները։

Ապրիլի 11-ին Վաղարշապատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն են ստանում, որ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Համայնքային ոստիկանները հասնում են դեպքի վայր և նկատում են, որ մեկը ինքնաձիգից կրակոցներ է արձակում «20 MG 001» համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Ոստիկանններից մեկը կարողանում է կրակոցներ արձակողին վնասազերծել։ Այդ ընթացքում  Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Վարդանյանը նրա ձեռքից վերցնում է ինքնաձիգը և դիմում է փախուստի։

Պարզվում է, որ կրակողը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 45-ամյա Յուրա Գալստյանն է՝ Կ․ Վարդանյանի ընկերը։  Իրավապահները պարզել են, որ մեքենան, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 25-ամյա Ալլեն Կիրակոսյանը, իսկ նրա ավտոմեքենայում եղել է Էջմիածին քաղաքի բնակիչ 34-ամյա Մխիթար Գազազյանը, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց ու ևս 3 հոգու միջև։

Պարզվել է, որ դեպքի վայրից փախուստի դիմածը Կ․ Վարդանյանի որդին է՝ Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Գոռ Վարդանյանը։

Արմավիրի քրեական ոստիկանները, Վաղարշապատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Գ․ Վարդանյանը գտնվում է Լոռու մարզում և ժամեր անց Լոռու մարզի Լեջան գյուղում հայտնաբերում են նրան և տեղափոխում ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031