Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է Հայաստանի քաղաքացիությունից բացի բոլոր այլ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Քանի որ մասնակցում եմ ընտրություններին և վստահ եմ իմ հաղթանակի հարցում, որոշում եմ կայացնել սկսել այդ անձնագրերից հրաժարվելու գործընթացը»,- ասել է նա դատական առաջին նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիությունների առկայությունը խոչընդոտ է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որոնք կայանալու են հունիսի 7-ին։


















































