Skip to main content

Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor

Լրահոս

Մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ, որ մենք այս օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք ԵՄ․ Նիկոլ Փաշինյան

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այդ աշխատանքային օրակարգն ընդունվել է, ընլայնվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով: Մենք վստահորեն շարունակելու ենք այս ճանապարհը: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ընդունել է Եվրամիությանն ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք:

«Մեր ռազմավարությունն այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ, որ մենք այս օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք ԵՄ: Ո՛չ, ամենևի՛ն: Մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի զրո նյարդ, և դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանելու որպես երկիր, բարեփոխումների գործընթացը շարունակելու այնպես, որ իսկապես համապատասխանենք ԵՄ չափանիշներին: Երբ մենք օբյեկտիվորեն լինենք այս կետում, ԵՄ անդամ դառնալ-չդառնալն այս կետում քաղաքական որոշման հարց է:

ԵՄ-ն կարող է որոշել չընդլայնվել կամ որոշել ընդլայնվել որոշակի տրամաբանությամբ: Մենք որևէ մեկի քաղաքական կամքին չենք կարող բռնանալ: Եթե ԵՄ-ն որոշի ընդունել մեզ ԵՄ լիիրավ անդամ, շա՛տ լավ: Եթե կորոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր:

Մեր խնդիրն է, մեր նպատակն է, մեր ռազմավարությունն է լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր լինել, և մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից, բայց ունենք անհրաժեշտ քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ, ինչպես հասնել այդ կետին:

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի գործունեությունն այս իմաստով շատ կարևոր է»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև