Նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ. Թրամփը՝ Նեթանյահուի մասին | Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի հարվածներով երիտասարդին սպանել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համոզում են, թե ադրբեջանցիներ չեն գալու, բայց դատարկվում են սահմանամերձ գյուղերը.Փակվում են դպրոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայֆ ե՞ք ստանում թուրքի տակ տրնգի պարելուց. Հոռոմ տատի հեքիաթներն են. բանդիտիզմ և պետական ռեկետ | Պահանջում եմ անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով․ փաստաբանը՝ ՔԿ-ին | Փաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների. Էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն համակենտրոնացման ճամբար չէ. Արա Այվազյանը դիմեց միջազգային գործընկերներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի սազանդարներ, բոլորդ հավաքվեք մի տեղ, ու հենց դիրիժորն ասի, սկսեք տեքստերն ասել. Իվետա Տոնոյան | Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը | Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ | Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց | Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր | Երևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին․ կան տուժածներ | Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացո՞ւ է նշանակել. «Փաստ»

Լրահոս

Մեր նպատակը, ռազմավարությունն է՝ լինել լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր. Փաշինյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (EESC) անդամ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Դումիտրու Ֆորնեան, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ (EESC) Ստեֆանո Պալմիերին, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել պլատֆորմի 8–րդ հանդիպման մասնակիցներին, նշել, որ ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության գործունեությունը: «Հատկապես՝ մեր գաղափարաբանության և ժողովրդավարության ընկալումների պայմաններում դժվար է գերագնահատել քաղաքացիական հասարակության դերը մեր իրականության մեջ։ Միևնույն ժամանակ՝ շատ կարևոր եմ համարումոր շարունակում ենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծելորպեսզի Կառավարությանքաղաքական մեծամասնության և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործակցությունը լինի առավել ինստիտուցիոնալառավել համակարգված և այդ ամենի արդյունքում՝ ավելի արդյունավետ և կառուցողական։ Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրելոր մենք թեև ժողովրդավարությանտնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետոբայց միևնույն ժամանակիհարկեմենք առերեսվում ենքոր շարունակաբար ունենք լրջագույն պրոբլեմներ, և դրանց լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է»,- ասել է վարչապետը և հավելել, որ այդ խնդիրների լուծման բանաձևերը փնտրելիս բախվում ենք աննկատ խնդիրների, մասնավորապես, դա ընդունված է անվանել հիմնական հասկացությունների ճշգրտում:

Երկրի ղեկավարի խոսքով, 2018 թվականի հեղափոխությունից հետո, ամենամեծ քննադատությունը Կառավարության և քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ արդարության ակնկալիքն ունենալով՝ որպես հեղափոխության հիմնական օրակարգերից մեկը, վերջինս դեռևս չի կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այստեղ կա ճշմարտություն, սակայն հարցն այն է, որ չկա միասնական ընկալում արդարություն և արդարադատություն հասկացությունների շուրջ: Երկրի ղեկավարը նշել է, որ իր համոզմամբ, այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը  պրոցեսների և ինստիտուտների օրգանիկությունն է իշխանության աղբյուրի՝ ժողովրդի հետ կապի իմաստով և  ընդգծել, որ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ պետք է լուծել առաջիկայում նոր Սահմանադրություն ընդունելով: Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, Հայաստանում արդարությունը, արդարադատությունը մեծամասամբ կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած, չունեն օրգանական կապ ժողովրդի առաջ և նաև չունեն հաշվետվողականության, պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է:

Վարչապետը նշել է, որ արդարությունը և արդարադատությունը համապատասխանությունն է Սահմանադրությանը և օրենքներին: «Բայց ի՞նչ անել այն դեպքումերբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ։ Այս դեպքում ինչ էլ ուզում ես արաայդ արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելուորովհետև Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտումիսկ մենք պետք է խոստովանենքոր այդպիսի Սահմանադրություն չունենք և ցավոք, երբեք չենք ունեցելիսկ երբ այդ աղբյուրը, որտեղից դե յուրե բխում է արդարությունը և արդարադատությունըխզում ունի ժողովրդի հետայդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից՝ որպես արդարություն և արդարադատություն: Սա չեմ ասում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետես սա ասում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիորովհետև ինքս էլ չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով: Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ էորը մենք պետք է լուծենք»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ այս առումով եվրոպական կառույցների և միջազգային մի շարք ինստիտուտների հետ համագործակցության առանցքային նպատակներն են, որ լինեն թույլ տրված սխալներն ուղղելու որոշակի մեխանիզմներ:

Խոսելով Կառավարության կողմից քաղհասարակության հնչեցրած գաղափարներն ընդունելու մասին՝ վարչապետը նշել է, որ այստեղ կարևոր է, որ լինի բանավեճ, քանի որ նույնիսկ ամենափայլուն գաղափարը պետք է անցնի բանավեճի միջով, որպեսզի ստանա գործնական գերազանցություն: «Դրա համար պետք է, այոամեն ինչը ստուգվիվերստուգվինայվիվերանայվիորովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունըինքնիշխանությունը, պետության անվտանգությունն ապահովել՝ միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարություններըոր ընդունել ենքայդ թվում՝ Եվրամիության հետ համագործակցության տրամաբանության մեջ: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ էբայց պետք է նաև ընդունելոր այն ընդունվելընդլայնվել է Հայաստանի և ԵՄ–ի միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով: Եվ մենք շարունակելու ենք այս ճանապարհը»:

Անդրադառնալով Եվրամիության անդամ դառնալ-չդառնալու հարցին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի խնդիրը,  նպատակը, ռազմավարությունն է՝ լինել լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։ «Մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից, բայց  գիտենքոր ունենք անհրաժեշտ քաղաքական կամքռազմավարություն, տեսլականթե ինչպես շարժվել այդ ուղղությամբ և ինչպես հասնել այդ կետին»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի գործունեությունն այս իմաստով  շատ կարևոր է: Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Կառավարությունը բարձր է գնահատում ընդհանրապես քաղաքացիական հասարակության գործունեությունը և ինչպես նախկինում, այսօր էլ, վաղն էլ կշարունակի ոչ միայն համագործակցել, այլև խորացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031