Skip to main content

Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor

Լրահոս

Դեպքից 1 օր առաջ զանգել էր տուն. մահացած 18-ամյա զինվորը 2.5 ամսվա ծառայող էր

Երեկ՝ ապրիլի 14–ին, հրազենային վիրավորումով զորամասից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացած ժամկետային զինծառայող 18-ամյա Նարեկ Արշակի Հակոբյանը Երևանից էր, բնակվում էր ծնողների և իրենից փոքր եղբոր հետ:

Նարեկն այս տարի էր զորակոչվել, ծառայում էր Նուբարաշենի զորամասում:

«Հունվարի 26-ին էր գնացել ծառայության, 3 ամիս էլ չկար: Նուբարաշենում էր ծառայում, 6 ամիսը լրանալուց հետո պետք է տեղափոխվեր Գորիս»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց մահացած զինծառայողի եղբայրը, ապա հավելեց, որ վերջին անգամ երկուշաբթի օրն են խոսել Նարեկի հետ. «Երկուշաբթի՝ դեպքից մի օր առաջ ենք խոսել, տրամադրությունը լավ էր…»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 14-ին, ժամկետային զինծառայող է մահացել։

Շամշյանի տեղեկություններով մահացածը հոսպիտալ էր տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև