Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքը. Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին | Փաշինյանի աշխատավարձը 2021-ից հետո աճել է ավելի քան 2,5 անգամ. ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ. Civilnet | «Բոլորին դեմ եմ»-ը «մուկ տշելու» ակցիա է անում կառավարության շենքի դիմաց | Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ» | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 3-4 աստիճանով, վաղը նույնքան կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15 -ին` վառեց. Փաշինյանի նման դավաճան էլ չկա | ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում. Էդուարդ Շարմազանով | Ծեծկռտուք՝ Երևանում | Լիսաբոնի վետոն և հետագա բանակցությունները․ ինչու է Փաշինյանի պնդումը սխալ․ Civilnet | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ցավը տանեմ, ձեր դուխն ու հզորությունը ամեն ինչ է. Ծառուկյանը՝ պատերազմի մասնակիցներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քվեից է կախված ամեն ինչ․ քարոզարշավի 13-րդ օրը Կոտայքի մարզում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է․ նույն սցենարն է լինելու, ինչը եղավ ՀԷՑ-ի դեպքում | Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական. աշխատակիցներն այս պահից Ծառուկյանի և Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, նրանց գործատուն ՀՀ-ն է. Փաշինյան | Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա Ղահրամանյան | Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կnրծանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Լրահոս

Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քարուքանդ անել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին

Վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ, բնականաբար, խաղաղությունը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16–ին, ԱԺ–ում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025–ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկրորդը հյամարում եմ առողջության ապահովագրության համակարգը և սրանից բխող սոցիալական հատվածում մեր մյուս ձեռքբերումները՝ սկսած կենսաթոշակների շարունակական բարձրացմամբ և հետվճարի համակարգը։ Հաջորդը, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության ծրագիրը, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի ծրագիրը, որը բոլոր մայրերին տրվում է մինչև երեխաների երկու տարեկանը լրանալը։

Նաև պետական համակարգում իրականացված փոփոխությունները, մասնավորապես ատեստավորում, բանակում տեղի ունեցած բարեփոխումները, համարում եմ ռազմավարական նշանակության հաջողություն։ Ճիշտ ասած, շատ մեծ հաջողություն եմ համարում կատարողականի գնահատման հիման վրա վարձատրության նոր համակարգի ներդրումը պիլոտային, որը մենք հույս ունենք, որ հաջորդիվ՝ աշնանը կամ գարնանը արդեն օրենսդրական կարգավորումներով կարձանագրենք։

Ընդ որում ես ուզում եմ իմ համոզմունքը հայտնել, որ այս բոլոր հաջողությունները իրենք շրջանաձև են և մեկը մյուսին ոչ թե պայմանավորում են, այլ մեկը մյուսի համար խթան են դարձել»,–ասաց նա։

Հարցին՝ ո՞ր համակարգերն են, որ գործող իշխանության ժամանակահատվածում իրականացրած բարեփոխումները այլևս դարձրել են անշրջելի, այսինքն անկախ քաղաքական իշխանությունից, այդ համակարգերը կայացել են, Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, մասնավորապես, կրթության ոլորտում ենք մենք այդպիսի փոփոխություններ արել, բանակի ոլորտում և նաև շինարարության ոլորտում, պետական բյուջեի եկամուտների հավաքագրման ոլորտում ենք մենք արել փոփոխություններ, բայց որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է շրջել։ Ըստ էության, այդպիսի բան չկա, որ հնարավոր չէ շրջել, ցանկացած կառուցած բան հինգ րոպեում կարելի է քարուքանդ անել»։

Փաշինայնը խոստովանեց, որ երկու ոլորտում մեծ հաջողությունների չեն հասել՝ ջրային ոլորտը և արդարադատության ոլորտը. «Այս երկու տեղերում է մենք մեծ պրոբլեմ ունենք, և այդ պրոբլեմները կուտակված են, չեն լուծվում։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ դատական համակարգի պրոբլեմների մի զգալի մասը հնարավոր չի լինելու իրականացնել առանց նոր սահմանադրության ընդունման, որովհետև այդ իներցիայով տեղապտույտի վիճակը անընդհատ շարունակվելու է։ Սահմանադրական կարգավորումներ են պետք, որպեսզի այդ շատ արհեստական պատյանները մենք կարողանանք մի կողմ դնել և առերեսվել դատական համակարգում առկա իրավիճակին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031