Skip to main content

Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի | Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց | Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո | Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը | Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը | Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել

Լրահոս

Պատմական հանդիպում ԱՄՆ-ի և ՀԱՄԱՍ-ի միջև. CNN

CNN-ը գրում է, որ Կահիրեում տեղի է ունեցել պատմական և բեկումնային հանդիպում. ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները և ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը վարել են առաջին ուղիղ բանակցությունները Գազայի հատվածում հաստատված հրադադարից ի վեր:

Ըստ «Համաս»-ի աղբյուրների՝ երեքշաբթի գիշերը կայացած հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը և ՀԱՄԱՍ-ի գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայյան: Հանդիպմանը ներկա է եղել նաև Գազայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը:

Բանակցությունների առանցքում եղել է հոկտեմբերին ձեռք բերված փխրուն համաձայնագրի իրագործումը: Խալիլ ալ-Հայյան ամերիկյան կողմին ներկայացրել է Իսրայելի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը, ներառյալ հարվածների դադարեցումը և հումանիտար օգնության ծավալների ավելացումը: Մինչդեռ ամերիկյան կողմը, որն ավելի վաղ քննարկումներ էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, առաջ է քաշում ՀԱՄԱՍ-ի զինաթափման պահանջը՝ որպես հաջորդ փուլին անցնելու նախապայման:

Չնայած հրադադարին, իրավիճակը գետնի վրա մնում է ծայրահեղ լարված: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 765 մարդ: ՀԱՄԱՍ-ը դժգոհություն է հայտնում առաջարկվող օրակարգից՝ այն համարելով անհավասարակշռված:

Շարժման աղբյուրների պնդմամբ՝ միջազգային միջնորդները փորձում են առաջնահերթությունը տալ Իսրայելի անվտանգությանը և զինաթափմանը, մինչդեռ պաղեստինցիների հումանիտար և քաղաքական իրավունքները մղվում են երկրորդ պլան:

Facebook
Twitter

Կարդացեք նաև