Skip to main content

Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է | Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Համբարձումյանը պատասխանում է ընտրողների հարցերին | Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան

Լրահոս

Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության․ Հովհաննես Գալստյան

Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության։

Գրել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։

«Որքան էլ գրածս իռացիոնալ է (որովհետև ՀԱՕԿ-ը գտնվում է ապահով ձեռքերում), մի պահ պատկերացնենք ինչ կփոխվի հայկական սպորտում, եթե Օլիմպիական Կոմիտեն անցնի օրվա իշխանությանը։ 2028թ-ին Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում, տարածաշրջանի երկրներին չսադրելու նպատակով, ՀՀ սակավաթիվ սպորտսմենների արտահագուստի վրայից Հայաստանի Հանրապետության գերբը՝ Արարատ լեռով  ու ARMENIA գրությամբ, կփոխարինվի մատների անճոռնի համադրությամբ «սրտիկով» ու XAXAXUTYUN տեքստով։

Այսօր ՀԱՅ ԿԻՆՈՅԻ օրն է, դրա համար սկսենք կինոյից։

Հայտնի է, որ անկախությունից ի վեր ինչ կինո նկարում են ստացվում է «մեր բակը»։

Գարշելի հումորով, անհեթեթ սյուժեով, կինեմատոգրաֆի ազդեցության հիմնական միջոցների՝ լույսի, ստվերի, դերասանական փայլի, մոգական մոնտաժի, բնական ձայնի, հավաստի դեկորի, մտածված կոստյումի ԻՍՊԱՌ բացակայությամբ ստեղծված գունավոր պատկերաշարան՝ ահա սա է ստեղծվում Հայաստանում։

«Նռան գույնի» կամ «Մենք ենք մեր սարերի» կանոնը՝ վերցնել լոկալ պատմություն ու հեղինակի տաղանդի շնորհիվ բարձրացնել համաշխարհային մակարդակի, աշխատում է ճիշտ հակառակ։

Վերցնում են համաշխարհային լսարանի ահռելի պոտենցիալով իրադարձություն, օրինակ «Արարատ-73», կամ ԽՍՀՄ բանկի ամենահայտնի կողոպուտը, բրնձում այնպես, որ հայերից բացի որևէ մեկը չի հասկանում՝ ի՞նչ էր սա՝ ահա անկախության շրջանի հայկական կինոն։

Այն սակավ կտավները, որ ճեղքում են գավառական կինոմտածողությունը, ստեղծված են Հայաստանից դուրս բնակվող հայազգի կինոգործիչների կողմից ու չեն ներկայացնում Հայաստանը, կամ ընդունվում են սրերի վրա ու անիջապես խեղդվում։

Հայաստանն ունի ԽՍՀՄ-ից ժառանգած զառամյալ մի կառույց՝ կինեմատոգրաֆիստների միություն, մի «ուրախների ու հնարամիտների ակադեմիա», որին թյուրիմացաբար անվանում են կինոակադեմիա (գոնե գիտե՞ք ով է հիմնադրել օրինակ Եվրոպական Կինոակադեմիան, ո՞վ է այն ղեկավարում հիմա) ու կինոյի մի հիմնադրամ, որը պարբերաբար խախտում է Կինոյի մասին ՀՀ օրենքը։

ՔՊ օրոք Հայկական կինոն կառավարում է կոպեկասեր վաշխառուների ու մասնագիտական ունակություններից զուրկ չինովնիկների կողմից, որոնք միասին իրագործում են մի նպատակ՝ ջնջել Հայաստանյան կինոն համաշխարհային կինոարդյունաբերությունից։

Ահա, այսպիսին է հայկական կինոյի տխուր վիճակը այսօր ու այսպիսին է լինելու հայկական սպորտի վիճակը, եթե Օլիմպիական Կոմիտեն անցնի քպ-ին։

Բայց դա տեղի չի ունենա, այլ կլինի հակառակը։

Սպասեք մեկ ամիս, կտեսնեք ինչպես է Հայաստանը կենտրոնացնելու համաշխարհային ամենախոշոր կինոիրադարձության ուշադրությունը իր վրա՝ Կաննում։

Եվս 1-1,5 տարի, մեր ֆիլմերը կհայտնվեն համաշխարհային էկրաններին, շնորհիվ այն ՄԵԿ ՄԱՐԴՈՒ, ով այսօր կանգնել է հայ կինոյի կողքին, և ով ի երջանկություն հայկական սպորտի, գլխավորում է ՀԱՕԿ-ը։

ՀԳ․ Արայիկ Հարությունյանի ձեռնարկած (ում հետ, ի դեպ, հենց իր շրջապատի մարդիկ կապում են մեր ֆիլմերի դեմ բութ պայքարը) ՀԱՕԿ-ը «խլելու» քայլը, մի ռացիոնալ հենք, այնուամենայնիվ ունի։ Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության։ Հենց դրա համար էլ հունիս 7-ին պետք է գնալ ընտրության ու անել այն, ինչը ՀԱՕԿ գործող նախագահին ու նրա ղեկավարած ուժին կդարձնի իշխանության մաս»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30