Skip to main content

Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի | Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց | Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո | Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը | Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը | Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել

Լրահոս

Հիշե՛ք, Քոչարյանը մենակ կթողնի ձեզ Նիկոլի քաղաքական բռնաճնշումների դեմ ու Պիղատոսի նման կլվանա ձեռքերը․ Ֆարմանյանը՝ ՀՅԴ-ին

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1.) Հայաստանի աշխարհագրական դիրքն ու օրվա աշխարհաքաղաքականությունն էնպիսին է, որ աշխարհը ՉԻ թույլատրելու, որ Հայաստանում այսօր իշխանության գա ՀՅԴ-ն: Անգամ, եթե մեր ժողովրդի մեծամասնությունը գնար ՀՅԴ-ի հետևից: Դուք ինձանից լավ եք հասկանում, թե ինչ ի նկատի ունեմ:
Սա լավ ու վատի, ճիշտ ու սխալի, արդարի ու անարդարի հարց չէ: Սա ռեալպոլիտիկ է՝ մաթեմատիկա է: Էլի ինձանից լավ եք հասկանում:
2.) Հասկանու՞մ է էս պարզ բանը 10 տարի Հայաստանը ղեկավարած ու նրա արտաքին քաղաքականությունը վարած Ռոբերտ Քոչարյանը: 100 % այո՝ հասկանում է:
3.) Այդ պարագայում ի՞նչու է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին, թե ՀՅԴ-ով գնալով ընտրության, իբր հավակնում է իշխանության:
4.) Բանն այն է, որ Նիկոլին իշխանության ղեկին պահելու համար կենսական նշանակություն ունի ոչ միայն երկրի ներսում Նիկոլից նախընտրելի այլընտրանքի բացակայությունը, այլև արտաքին անվերապահ ու համակողմանի աջակցությունը՝ ԱՄՆ-ից Ռուսաստան ու ԵՄ, Անկարայից Բաքու:
Ահա, հեծնելով ՀՅԴ-ին ու նրան տանելով քաղաքական ինքնասպանության, Քոչարյանը միջազգային հանրությանը մղում է ատամներով պահելու ու աջակցելու Նիկոլին. պահե՛ք Նիկոլին, քանի որ այլընտրանքը կարող է լինել բոլոր հարևանների հանդեպ տարածքային պահանջներ ունեցղ ՀՅԴ-ով իշխանության հավակնող Քոչարյանը:
Իսկ հունիսի 7-ից հետո, երբ ՀՅԴ-ն իր ձեռքով արդեն դարձած կլինի արտախորհրդարանական ուժ, հիշե՛ք, նույն Քոչարյանը մենակ կթողնի ձեզ Նիկոլի քաղաքական բռնաճնշումների դեմ ու Պիղատոսի նման կլվանա ձեռքերը՝ կհաշվի նոր գործարքից ստացած քեշը:
P.S. Timeo Danaos et dona ferentes!!!
Facebook
Twitter

Կարդացեք նաև