Skip to main content

Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի | Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց | Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո | Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը | Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը | Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել

Լրահոս

Գալու է ժամանակը, հատ-հատ նշվելու է՝ ով որ երկրի առնվազն ազդեցության գործակալն էր ու ինչ խնդիր էր լուծում, որտեղ` ինչ է ձեռք բերել, ում անունով. Սաթիկ Սեյրանյան

Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընտրակաշառքը շատ վատ, դատապարտելի երևույթ է: Ու կապ չունի այդ ընտրակաշառքի ծագման վայրը և տվողի հասցեն` Հայաստանի պետական բյուջե, Թուրքիա, Ադրբեջան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, առհասարակ` Եվրոպա, Ռուսաստան, թե այլ աշխարհագրական կետ:

Հարցս հետևյալն է. ՔՊ խունտան իր ղեկավարով պետական բյուջեն լափում, մսխում, սեփական գրպանի պես օգտագործում է և անձնական նպատակներով, և քարոզարշավի, քաղաքական նպատակներով: Դրանից սնվում են հարյուրավոր իրենց ՀԿ-ներ, եվրոտասովշիկներ, ֆեյքային ՊՈԱԿ-ներ, որոնք գործի են դրվում հայ ժողովրդի, Հայաստանի դեմ: ՔՊ-ականները, որ ծակ գրպաններով ու ծակ գուլպաներով էին մինչև 2018թ. գունավոր հեղափոխությունը, հիմա միլիոններից, միլիարդներից են խոսում, գույք, ունեցվածք են ձեռք բերում՝ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Եվրոմիլիոններն ու եվրոմիլիարդները, որ տրվում են գրանտակերներին, նրանց և ՔՊ-ականների հետ փոխկապակցված անձանց, ո՞վ պիտի հաշվի, ո՞վ պիտի վերահսկի` ում գրպաններն են գնում, ինչպես են ծառայում օտարների շահերին` ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի:

Հանկարծ կույս չձևանաք, լայվ մտնող, ինտերվյուներ տվող, դրսի համար տխմար զեկույցներ ու ստատուսներ գրող կանայք և տղամարդիկ, այդ թվում` ունց-ով ավարտվող ազգանուններով… Էդ տենդերները կաշառք չե՞ն: Թե՞ թվարկածներս ընտրակաշառք չեն ու քրեորեն դատապարտելի չեն, երբ աշխատում եք պետության ներսում` պետության ու հայ ժողովրդի դեմ: Թե՞ այն միլիոնավոր եվրո-դոլարները, որ ստանում եք` մաքուր են:  Մի հիբրիդային պայքար էլ ձեր դեմ պիտի մղենք:

Հա, մեկ էլ երևի մաքուր փողեր են ձեզ սպասարկող մեդիաներին տրվող արևմտյան միլիոնները…

Գալու է ժամանակը, երբ ոչ միայն անվանական են այս բոլորն ասվելու, այլև հատ-հատ նշվելու է, թե ով որ երկրի առնվազն ազդեցության գործակալն էր ու տարիներ շարունակ ինչ խնդիր էր լուծում, որտեղ` ինչ է ձեռք բերել, ում անունով ու ինչ է գրանցել…

Էդպիսի մի «կույս» էլ դեռ թատրոն է խաղում, թե քըրչուփալասը հետ է վերադարձրել, բաժանվել, տուն է վարձել ու իբր որևէ բանի հետ էլ կապ չունի: Լո՞ւրջ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև