Skip to main content

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր | ԵԽԽՎ-ն փաստացի կոչ է անում Փաշինյանին դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները․ Աբրահամյան | ԱՄՆ-ը կարող է պատժամիջnցներից հանել Իրանի և Իրաքի միջև ավիաչվերթների մի մասը․ Reuters | ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Տուրլովը կայցելի Հայաստան | Միջազգային մակարդակի «ապտակ»՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին | Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ․ ԵԽԽՎ պատգամավոր | Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբ | Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձ կալանավորվել է. ՔԿ | Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր | 2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում | Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ | Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ | Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրա վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան

Լրահոս

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ՀՀ-ի հետ Թուքրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա. Թուրքիայից հերքել են հունիսի 4-ին սահմանային անցակետերի բացման մասին լուրերը

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ՀՀ-ի հետ Թուքրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա. Թուրքիայից հերքել են հունիսի 4-ին սահմանային անցակետերի բացման մասին լուրերը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Անկարայի դիվանագիտական աղբյուրներին:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, որն անընդմեջ շարունակվում է արդեն չորս տարի, մինչ օրս ձեռնարկվել են վստահության ամրապնդման բազմաթիվ միջոցառումներ՝ ընդգրկելով տրանսպորտային, մշակութային, առևտրային և կրթական ոլորտները։ Սահմանի հարցով նույնպես տարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ որոշումների կայացման դեպքում դրանք հնարավորինս շուտ կյանքի կոչելու նպատակով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ այն գործընթացը, որը մեր երկիրը վարում է Հայաստանի հետ, նոր թափ կստանա։ Սահմանային անցակետերի բացման ժամանակացույց դեռևս չկա»,- նշել են Անկարայում։

Ավելի վաղ թուրքական Cumhuriyet թերթը հանդես էր եկել պնդմամբ, թե Հայաստանի հետ սահմանին անցակետի բացումը նախատեսված է հունիսի 4-ին։ Ըստ հրապարակման՝ 1993 թվականից փակ թուրք-հայկական սահմանը կարող է բացվել Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ։ Թերթը հիշեցրել էր, որ 1918 թվականի հունիսի 4-ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև, և անցակետի բացումը կարող է հարմարեցվել այդ ամսաթվի տարելիցին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև