Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չեմ մոռանում հդմ վերցնել. Նիկոլ Փաշինյան | Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ» | Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը. «Ժողովուրդ» | Մի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն Հախվերդյանին | ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ | Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է | Գարեգին Բ-ն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին | Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի | Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն | Դատարանը վարույթ է ընդունել՝ ընդդեմ «Փաստինֆո»-ի, և լսումն իրականացրել առանց լրատվականի մասնակցության | Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր | «Մուլտի Ուելնես» ակումբը վերաբացվել է և ստացել է «Երևան Ուելնես Սենթր» անվանումը | Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան | Դատախազական ներգործության արդյունքում՝ Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարվածություն կար, գոհ եմ` գոնե 3-րդ մրցանակ նվաճեցի

Լրահոս

Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է։ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, բոլոր մարզերում, գյուղերում։ Իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն։ Նույնիսկ առողջապահական նախընտրական ապահովագրության էֆեկտը թուլանում է։

Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, հասարակությանը, ընտրողին։ Ոչ մի ծրագիր, ոչ մի նախագիծ։ Միայն սպառնալիք է ու վիրավորանք։ Նման անասելիք իշխանություն Հայաստանը չի ունեցել։ Նույնիսկ 2021-ին դեռ ինչ-որ բան ասում էին՝ Արցախի դեօկուպացիա, ինքնորոշում և այլն, թեև հետո արեցին լրիվ հակառակը։ 2021-ին գոնե սիրուն խաբում էին, հիմա դրա հավեսն էլ չունեն։ Սուտը միակ ծրագրային թեզն է, Ալիևի աջակցությունը՝ միակ աջակիցը։ Քարոզարշավի ընդամենը առաջին շաբաթում այս պատկերն ակնհայտ է դառնում։ 2-3-րդ շաբաթներում այս վիճակը բոլորին ավելի տեսանելի է դառնալու, և «չեզոք-դիտորդ» ընտրողը կողմնորոշվելու է ընդդիմադիր 3-4անցողիկ ուժերի կողմը։   Ընդդիմությունն ունի մի քանի պարզ խնդիր. մեծացնել հասարակության տարբեր շերտերի հետ թիրախային երկխոսությունը,  բացատրել ռիսկերը և ներկայացնել դրանց չեզոքացման սեփական ծրագրերը։ Եվ իհարկե, չպետք է թույլ տա ակնհայտ կոպիտ սխալներ։

Իշխանությունն իր պաշարում չունի իրեն ուժեղացնելու ռեսուրս։ Օբյեկտիվորեն չունի։ Կարող է ավելի կոշտ վիրավորել, ավելի կոշտ սպառնալ, բայց չի երևում, թե ինչի հաշվին կարող է ուժեղացնել իր դիրքերը։ Եթե գնա կոպիտ խախտումների կամ ուժերից որևէ մեկի հանդեպ արգելքների, դա ավելի է վատացնելու վիճակը։Իհարկե, մտքում դեռևս ունի թե´ մոլդովական սցենարը, թե´ ռումինական, թե´ նիկոլական։

Բոլորը պատրաստվում են լավ փոփոխությունների

Դեռևս մեծ թափով աշխատում է ընտրակեղծիքների ու վարչական և ուժային ռեսուրսի չարաշահման մեխանիզմը՝ բոլորի աչքի առաջ ստեղծելով ընտրությունները նախապես կեղծելու տեխնիկական պայմանները։ Հանրահավաքների քշված դպրոցներ, պետական և համայնքային կառույցների հոգնած աշխատակիցներ, ամբողջ ուժով իշխանությունների քարոզին լծված պետական մանրումեծ ծառայողներ, պետական բյուջեի և պետական պարտքի հաշվին ընտրողին արվող «լավություններ»։ Առաջիկա 1-2 շաբաթում փոփոխությունների լուրը և մթնոլորտը հասնելու է նաև նրանց։ Հավաքական ընդդիմությունն իր զսպվածությամբ ու վստահությամբ պիտի նպաստի այս անխուսափելի պրոցեսին։

Իր պարտությունը տեսնող իշխանության վերջին գայթակղությունըկարող է լինել ուժային բաղադրիչի սանձարձակ կիրառումը։ Եվ ահա այդտեղ կարևոր է, որպեսզի ուժային կառույցների պատասխանատուները հասկանան, որ գնացող իշխանություններին մատուցված նման թանկարժեք ծառայությունների գինը վճարելու են անձամբ իրենք՝ իրենց կյանքի թանկ տարիները փչացնելով։ Ու արժի լավ մտածել՝ ապօրինի հրամաններ կատարելուց առաջ, քանի որ դրանք լինելու են այս իշխանությունների վերջին հրամանները։

Վերջին փուլում, իհարկե, ուժայիններն էլ են տեսնելու, որ Հայաստանում տեղի է ունենում ամենախաղաղ, ամենաօրինական, ամենակարևոր պահին՝ նոր սոլիդ իշխանության ձևավորման պրոցես»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31