Skip to main content

Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է | Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Համբարձումյանը պատասխանում է ընտրողների հարցերին | Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան

Լրահոս

Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. այն ամենամյա հիշեցում է այն մասին, որ լուսավոր միտքը մեր պետության բովանդակաստեղծ և կազմարար միավորն է․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առաջին իսկ տարում, Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում համալսարան հիմնելու մասին։ Իր պետականությունը դժվարությամբ վերականգնած երկիրը, չնայած ծայրահեղ սուղ պայմաններին, իր առաջին իրավական ակտերից մեկով հիմնադրեց համալսարան։ Սրանում ամփոփված է այն բանաձևը, որով Հայաստանը կանգուն է մինչ օրս. պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը։

Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. այն ամենամյա հիշեցում է այն մասին, որ լուսավոր միտքը մեր պետության բովանդակաստեղծ և կազմարար միավորն է։ Ժառանգելով այդ մտադրությունը և նախաձեռնությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այսօր ևս որդեգրել է կրթության միջոցով սեփական քաղաքացիների հզորացման հետևողական քաղաքականությունը՝ համոզված լինելով, որ կիրթ և կարողունակ քաղաքացին հզորացնում է պետությունը և նպաստում վերջինիս առջև դրված առաջնահերթ նպատակների իրականացմանը։

Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման ճանապարհին արդեն իսկ շատ բան է արվել, և այդ փոփոխությունները ոչ թե մակերեսային են, այլ համակարգային։ Այսպիսով, 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ուժի մեջ մտավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, որը հետխորհրդային ժամանակաշրջանում առաջին անգամ մեկ շրջանակի մեջ է միավորել ակադեմիական և գիտահետազոտական համակարգերի կառավարումը։

Ընթացիկ բարեփոխումները մեզ մոտեցնում են նաև ավելի ներառական և ավելի հասանելի կրթական համակարգի, որտեղ, շնորհիվ նոր կրթաթոշակային քաղաքականության, բավարար առաջադիմությամբ ուսանողը միջոցների բացակայության պատճառով դուրս չի մնա կրթական գործընթացից։

Վերջիվերջո, այս փոփոխությունները բերում են սովորողներին ավելի ճկուն կրթական համակարգ՝ թույլ տալով հարստացնել իրենց կրթական ուղին Հայաստանի ներսում և դրանից դուրս ակադեմիական շարժունության, կրեդիտների կուտակման և միկրոորակավորումների ձեռքբերման գործուն մեխանիզմներով։

Բարձրագույն կրթության բովանդակությանը զուգահեռ՝ փոխվում է նաև բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրը՝ ի դեմս «Ակադեմիական քաղաք» նախագծի, որն արդեն առաջին փուլում՝ 2030 թվականին, հնարավորություն կընձեռի ուսանողներին սովորելու առաջատար սարքավորումներով վերազինված ընդարձակ տեխնոլոգիական կլաստերում և օգտվելու տարածքում տեղակայված ակադեմիական և մշակութային ենթակառուցվածքներից, մինչև 3600  ուսանողի հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններից։

Ներկայիս ուսանողների մի մասը կհասցնի սովորել այդ միջավայրում, իսկ լավագույնները կդասավանդեն և հետազոտություններ կիրականացնեն այնտեղ։

Պետական աջակցությամբ ստեղծվել և գործունեություն են ծավալում 13 երիտասարդական կենտրոններ, մինչև 2026 թվականի տարեվերջ կվերազինվեն և կվերագործարկվեն ևս 6 երիտասարդական կենտրոններ, որոնց առաքելությունն է՝ դառնալ ոչ ֆորմալ կրթության, գաղափարների իրագործման, համայնքային զարգացման և ստեղծագործ մտքի խթանման կարևոր հարթակներ:

Որակյալ ենթակառուցվածքների, առաջատար կրթական ծրագրերի, միջազգային համատեղ լաբորատորիաների, երիտասարդական միջավայրերի ստեղծումն այն կայուն հիմքն է, որն ուսանողին ու երիտասարդին մղում է ապրելու և արարելու Հայաստանի Հանրապետությունում՝ զգալով պետությունը որպես հենարան»,- նշվում է ուղերձում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30