Skip to main content

Բեսպրիդել, ֆիզիկական ուժի կիրառում, առևտուր Վարդաշեն ՔԿՀ-ում․ բանտարկյալներն ահազանգում են | Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ․ Գևորգ Պապոյան | Աշոտ Մինասյանը` Աշոտ երկաթը կմնա կալանավորված | Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ հետախուզվում է | Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ Կառավարությունը դու չես. Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությանը | «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին (տեսանյութ) | Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. նրա նկատմամբ կիրառված պատիժը ազատազրկմամբ չի փոխարինվի | Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր | Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր չենք արձանագրել․ Անահիտ Մանասյան | Միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք. Վեհափառ Հայրապետ | Ավարտում եմ իմ աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Նազելի Բաղդասարյան | Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Զաքարյան | Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին | 14 ամյա դպիրին գտել են, նրա վիճակը նորմալ է․ Անի Գևորգյան | Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Լրահոս

Մենք շարունակում ենք առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները և խորացնել համագործակցությունը Եվրոպայի գործընկերների հետ. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Եվրոպայի խորհուրդը պետք է պահպանի զարգացող սպառնալիքներին դիմակայելու իր կարողությունը, հզորացնի կանխարգելման և վաղ արձագանքման մեխանիզմներն ու ակտիվորեն համագործակցի անդամ պետությունների հետ ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև շարունակական ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում։

Քիշնևում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Նա նշել է, որ այս հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները, ներառյալ այն հասարակություններում, որտեղ ժողովրդավարական նորմերը վաղուց անշրջելի էին համարվում, կանգնած են փորձության առջև:

«Այս քննարկումներն առանձնակի արդիական են Հայաստանի համար, քանի որ մենք շարունակում ենք առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները և խորացնել համագործակցությունը Եվրոպայի գործընկերների հետ։ Ընդամենը 10 օր առաջ մենք պատիվ ունեցանք Երևանում հյուրընկալելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և պատմական՝ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Այս իրադարձությունները նշանակալի հանգրվան դարձան Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության խորացման ճանապարհին, որը հիմնված է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին մեր ընդհանուր հանձնառության վրա։ Մենք բարձր ենք գնահատում նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ակտիվ մասնակցությունը Երևանյանում անցկացված միջոցառումներին, այդ թվում՝ նրա ելույթը «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացմանը՝ ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հետ մեկտեղ»,-իր ելույթում ասել է Աբիսողոմոնյանը։

Նա նշել է, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները և այս գործընթացին Հայաստանը մոտենում է  ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու լիակատար հանձնառությամբ՝ ապահովելով թափանցիկությունը, բազմակարծությունը և մեր քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը։

«Այնուամենայնիվ, մենք պետք է անկեղծ լինենք մեզ սպառնացող վտանգների հարցում։ Արտաքին միջամտությունը, ապատեղեկատվական արշավները և տեղեկատվական տիրույթի համակարգված մանիպուլյացիաներն ուղիղ հարված են հասցնում ժողովրդավարական ինստիտուտներին և հանրային վստահությանը։ Այս ռիսկերը ենթադրական չեն. դրանք փաստագրված են, թիրախային և շարունակական։ Այսօր որևէ ժողովրդավարություն ապահովագրված չէ հանրային քննարկումը խեղաթյուրելու և ինստիտուցիոնալ վստահությունը խաթարելու համակարգված փորձերից»,-նշել է նա, հավելելով, որ այդ  համատեքստում  ընդունված որոշումն օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ, հատկապես արդիական է և ժամանակին։

«Լիովին գիտակցելով այս մարտահրավերները՝ ՀՀ կառավարությունը հավատարիմ է մնում ընտրական գործընթացները մեր ստանձնած պարտավորություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործին, և մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար»,-ասել է նա։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում։ «Այս համատեքստում մենք ողջունում ենք Նախարարների կոմիտեի կողմից 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության ճանաչումը և կարևորում ենք դրա հետագա ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը։ Այս գործընթացը պահանջում է շարունակական ջանքեր՝ միտված վստահության կառուցմանը, այդ թվում՝ հումանիտար հարցերի հասցեագրման միջոցով, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապահովմանը, երկխոսության խթանմանը և տարածաշրջանում կանխատեսելի ու հարատև կայունության հաստատմանը»,-ասել է Աբիսողոմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով Մոլդովայի նախագահությանը կատարած աշխատանքի համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031