Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Փաշինյանի ընկալումներում պետական ինստիտուտները, պաշտոնն ու հանրային ծառայությունը վաղուց փորձադաշտ են․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է․

«Առավոտյան տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ն.Փ-ն, անդրադառնալով իր աղմկահարույց «դուք ինչո՞ւ չեք մեռել» արտահայտությանը, փորձեց սրբագրել սեփական խոսքերը՝ պնդելով, թե դրանք ուղղված են եղել ոչ թե ընդհանուր արցախցիներին, այլ Արցախի խորհրդարանականներին, ընդհանրապես՝ պաշտոնատար անձանց։

Բայց էս արդարացումն իրականում շատ ավելի խորքային խնդիր է բացահայտում։ Մենք նորից բախվում ենք էն դառը իրականությանը, որ Փաշինյանի ընկալումներում պետական ինստիտուտները, պաշտոնն ու հանրային ծառայությունը վաղուց փորձադաշտ են իր համար:

Նրա կառավարման ձեռագիրը տարիների ընթացքում էդպես էլ չփոխվեց։ Նույն աղետալի մտածողությանն ու գործունեությանն ականատես եղանք հենց 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ պետական ուղղահայաց համակարգն ուղղակի կաթվածահար էր եղել, իսկ,օրինակ, ռազմական ոստիկանության, ԱԱԾ-ի, ԱԺ-ի, դիվանագիտական կորպուսի, թիկունքի ապահովության, առողջապահության նախարարության և այլ կառույցների գործառույթների հստակ բաժանումն ու կոորդինացումն իսպառ բացակայում էին։

Ու հենց էս համակարգային խայտառակ մտածողությունն ու անպատասխանատվությունն է դարձել պետականության քայքայման, ամեն ինչ վարի տալու և ազգային աղետներն անդառնալիության հասցնելու գլխավոր պատճառներից մեկը…ու հլը նույն ոգով էլ շարունակում է…»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև