Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը նրանց համար այլևս սահմաններ գոյություն չունեն․ Նաիրի Սարգսյան

Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը։ Նրանց համար այլևս սահմաններ գոյություն չունեն։

Գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Որքան էլ հանրային խոսույթում արդեն վաղուց արձանագրված լինի օրվա իշխանությունների դիլետանտությունն ու կառավարման անկարողությունը, կան հարցեր, որտեղ նրանք իսկապես «բարձրակարգ պրոֆեսիոնալներ» են ու «անփոխարինելի»։ Ստի, ատելության, հասարակության պառակտման և կեղծ օրակարգերի ձևավորման և անամոթության հարցերում նրանք մրցակցությունից դուրս են։

Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը։ Նրանց համար այլևս սահմաններ գոյություն չունեն։ Կարող են զրպարտել, թիրախավորել, հանրային խոսույթն իջեցնել փողոցային մակարդակի, պետական լծակներն օգտագործել քաղաքական հաշվեհարդարների համար, հրահանգել ապօրինի ճնշումներ ու ձերբակալություններ՝ միայն մեկ նպատակի համար՝ պահպանել սեփական իշխանությունն ու հանրային ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։

Փոքրիկ բռնապետի տրամաբանությունը պարզ է․ ստեղծել աղմուկ, թելադրել սեփական խաղի կանոնները և ընդդիմությանը ներքաշել այդ կեղծ օրակարգերի մեջ։

Հենց այստեղ է հավաքական ընդդիմության պատասխանատվությունը։ Այո՛, անհրաժեշտ է դիմակայել բոլոր ճնշումներին, բայց ոչ պակաս կարևոր է չընդունել իշխանության պարտադրած խաղի կանոնները։ Չպետք է թույլ տալ, որ հանրային դիսկուրսը կառուցվի նրանց ստերի, սադրանքների ու ատելության շուրջ։

Մեր խնդիրը պետք է լինի հետևողականորեն բացահայտել նրանց կեղծիքները, հանրությանը ներկայացնել իրականությունը և առաջ տանել սեփական քաղաքական օրակարգը՝ հիմնված պետության, անվտանգության, արժանապատվության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա։

Հասարակությունը պետք է հստակ գիտակցի՝ այս փոքրիկ խմբակն իր ստերն ու կեղծիքները մատուցում է հաշվարկված ձևով՝ դրանք խառնելով մանիպուլյացիայի, վախի և ատելության հետ, որպեսզի մարդկանց համար դժվար դառնա տարբերել իրականությունն ու սուտը։

Ուստի այսօր՝ առավել քան երբևէ, կարևոր է չներքաշվել նրանց պարտադրած կեղծ օրակարգերի մեջ և չնայել այդ քաղաքական «Մեդուզայի» աչքերի մեջ։ Հին հունական դիցաբանության մեջ Մեդուզային հնարավոր էր հաղթել միայն այն դեպքում, երբ չէիր ենթարկվում նրա հայացքի ազդեցությանը։ Նույնն էլ այս դեպքում է․ այս իշխանությանը հնարավոր է հաղթել միայն այն ժամանակ, երբ հասարակությունը մերժի ստի, ատելության ու մանիպուլյացիայի քաղաքականությունը և հրաժարվի ապրել նրանց ստեղծած կեղծ իրականության մեջ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև