Skip to main content

Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է | Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Համբարձումյանը պատասխանում է ընտրողների հարցերին | Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան

Լրահոս

Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան

Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, «Հրաշափառի» հոգեպարար երգեցողության ներքո, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը հանդիսավոր թափորով մուտք է գործել սրբազան տաճար՝ մատուցելու իր անդրանիկ Սուրբ Պատարագը։

Արարողությանը մասնակցել են Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի հայրեր, թեմի նվիրյալ և բարերար զավակներ և բազմաթիվ հավատացյալներ, որոնք համախմբվել էին աղոթական հոգով՝ բաժանելու պատմական և շնորհառատ օրը։

Հընթացս քարոզի՝ Առաջնորդ Սրբազանը որդիական սիրով և խորին երախտագիտությամբ իր ողջույններն ու հավատարմության հավաստիքն է բերել առ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հորդորելով հավատացյալ ժողովրդին անխախտ հավատքով, նվիրումով և հոգևոր արթնությամբ մշտապես կապված մնալ Հայոց Եկեղեցուն, նրա աստվածահաստատ առաքելությանը և սրբազան արժեքներին, որոնք դարեր շարունակ եղել են մեր ժողովրդի հոգևոր ամրության ու ինքնության անխորտակելի հենքը։

«Ավետարանական խոսքը ոչ միայն քարոզչական հանձնարարություն է, այլև Եկեղեցու ինքնագիտակցության մասին խորը սահմանում, որը բացահայտում է այն ճշմարտությունը, որ Եկեղեցին չի ապրում ինքնանպատակ կերպով, այլ՝ Քրիստոսի համար ու Նրա գոյության մեջ…

Այսօր, երբ Եկեղեցին կանգնած է պատմության հոսքի մեջ, Բարի Հովվի պատկերը կրկին դառնում է այն առանցքը, որի շուրջ ձևավորվում է եկեղեցական ծառայության իսկատիպ իմաստը։ Որովհետև առաջնորդությունը Եկեղեցում երբեք չի կարող ընկալվել որպես իշխանության ձև, այլ որպես մասնակցություն այն սիրուն, որով Քրիստոս Իր կյանքը տալիս է աշխարհի համար… Աստվածային խոսքը լսելը պարզապես տեղեկատվության ընդունում չէ, այլ գոյաբանական բացում՝ մարդու ամբողջ էության՝ Աստծո Խոսքի առաջ։ Այդ պատճառով Եկեղեցու կենտրոնը միշտ լիտուրգիան՝ աստվածպաշտական է, որովհետև այստեղ մարդը դուրս է գալիս ինքն իրենից և կանգնում է Աստծու ներկայության առջև։ Սուրբ Պատարագը ոչ թե մեր կրոնական ինքնարտահայտումն է, այլ Քրիստոսի ընծայաբերումը մեզ համար՝ Նրա Մարմնի և Արյան խորհրդով։ Երբ Եկեղեցու սպասավորները կանգնում են Սուրբ Սեղանի առաջ, նրանք չեն գործում իրենց անունից։ Հայրական ավանդության համաձայն՝ նրանք ծառայում են որպես Քրիստոսի կենդանի անոթներ։ Սա ոչ թե անձնական արժանապատվության բարձրացում է, այլ ամբողջական դատարկում սեփական եսից, որպեսզի միայն Քրիստոս դառնա տեսանելի»…

Օրը Գեղարքունյաց թեմի կյանքում նշանավորվել է նաև մեկ այլ հոգեպարար իրադարձությամբ, քանի որ մայիսի 30-ին լրացել է թեմի հաստատման 30-ամյակը։ Այս առիթով Սրբազան Հայրը իր խոսքում անդրադարձել է Եկեղեցու հավիտենական առաքելությանը՝ ընդգծելով, որ թեև մարդկային հաշվարկներով նշվում են տարեդարձեր և հոբելյաններ, սակայն Քրիստոսի Սուրբ Եկեղեցին վեր է ժամանակի սահմանափակումներից, քանզի նա Աստվածակառույց է, և նրա Գլուխը Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ուստի Եկեղեցին, սերնդեսերունդ առաջնորդվելով Սուրբ Հոգու շնորհներով, անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի։

«Երեք տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել։ Փոխվել են սերունդները, պայմանները, մարտահրավերները։ Բայց Եկեղեցու առաքելությունը մնացել է նույնը՝ մարդուն բացել դեպի ճշմարտությունը։ Ուստի հոբելյանական այս օրը նաև երախտագիտության օր է։ Մենք շնորհակալություն ու գոհություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս տարիներին եղել են հավատքի համեստ, բայց հավատարիմ մշակներ…»,- նշել է Սրբազանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30