Skip to main content

Տիգրան Արզաքանցյանին տուգանել են 600 000 դրամով. Factor | «Chevrolet»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել Ողջի գետում. կա տուժած | Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով | Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը | ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը | Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (Տեսանյութ) | Երևանում 42-ամյա տղամարդն իր տանն անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա տղայի նկատմամբ | Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. հավանաբար, աշնանը կակտիվացնի իր ազդեցության ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերից մինչև եկեղեցական շրջանակներ. Արամ Սարգսյան | Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան | Հայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված սկանդալային միջադեպին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Լարված իրավիճակ Արարատի մարզպետարանում. Լուսառատում 15 օր է ջուր են կրում (տեսանյութ) | Լուսառատի բնակիչները փակել են Խոր Վիրապ տանող ճանապարհը. լարված իրավիճակ (տեսանյութ) | Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ | «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց

Լրահոս

Հայ միլիարդատիրոջ անձնազnh առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը

Հայ միլիարդատիրոջ ինքնասպան առաքելությունը: Այս մասին գրել է Չեխական Lidové noviny պարբերականը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը:

«Հայ գործարար և քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը միանշանակ անհատականություն չէ։

2021 թվականին «Forbes» ամսագիրը Վարդանյանի կարողությունը գնահատել է մեկ միլիարդ դոլար։ Սակայն 2022 թվականի աշնանը նա արեց մի բան, որն ամբողջովին անսպասելի էր, և որի գինը վճարում է առ այսօր։ Նա հավաքեց իրերը, հրաժարվեց ռուսական քաղաքացիությունից ու իր գործունեությունից և մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որն այն ժամանակ կորսված պատերազմից հետո կրճատված էր և ամբողջովին կախված էր ռուս խաղաղապահների քմահաճույքներից։ Վերջիններս այնուհետև պարզապես հետևում էին անկլավի շրջափակմանը, որտեղ այդ ժամանակ դեռ բնակվում էր շուրջ 100 հազար հայ։ Ղարաբաղում Վարդանյանին առաջարկվեց պետական նախարարի, այսինքն՝ դե-ֆակտո անջատողական հանրապետության վարչապետի պաշտոնը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր դրության մեջ։

Հայաստանի և արտերկրի իրավապաշտպանների մի խումբ Վարդանյանին առաջադրել է Վացլավ Հավելի անվան մրցանակի։ Նրանք պնդում են, որ հակառակ իր հարստությանը և անձնական հարմարավետությանը, նա ձեռնամուխ է եղել բառացիորեն «ինքնասպան առաքելության»՝ փորձելով փրկել Լեռնային Ղարաբաղի ժողովրվին այնպիսի ժամանակներում, երբ պարզ էր, որ Ադրբեջանը կգրավի տարածքը, իսկ ռուսները թույլ կտան, որ իրադարձություններն ընթանան իրենց հունով։

«Նա վտանգեց իր անձնական անվտանգությունը և հարմարավետ ապագան՝ փորձելով հասնել երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտության գոտիներից մեկում»,- ասված է առաջադրման հայտարարության մեջ։

Դեռևս պարզ չէ, թե ինչպես կավարտվի առաջադրումը։ Ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու տասնյակ հայ բանտարկյալների (որոնցից ութը քաղաքական գործիչներ են) ճակատագիրը գործնականում ոչ մի ուշադրության չի արժանանում աշխարհի կողմից։ Եվ նույնիսկ պարզ չէ, թե որ կատեգորիային պետք է դասել նրանց, թեև իրավապաշտպանները նրանց գործերը համարում են քաղաքականապես մոտիվացված»,- գրված է հոդվածում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031