Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը ուխտավոր հավատացյալների ուղեկցությամբ շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքակիր Աջը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան մասունքով օրհնեց հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին։

Բերկրառատ տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանը։

Օրվա խորհրդի մասին քարոզեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը՝ անդրադառնալով տոնի խորհրդին և Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատմությանը։

«Սուրբ կույսերը մերժեցին կռապաշտությունը և չուրացան իրենց հավատքը, հատկապես Հռիփսիմեն, որին խոստացվեց մինչև թագուհու պաշտոն, հարստություն, սակայն նա այս ամենի փոխարեն ընտրեց Քրիստոսի սերը։ Սուրբ կույսը մերժեց թագավորի կամքը, որի համար և նահատակվեց», — ասաց Հայկազուն Սրբազանը՝ ընդգծելով, որ Հռիփսիմյանց կույսերի մարտիրոսությունը հետագա դարերում քրիստոնյաների համար դարձավ առ Աստված նվիրումի և անձնազոհության օրինակ։

Հայկազուն արքեպիսկոպոսը նկատեց նաև, որ Հռիփսիմյանց կույսերի տոնակատարությունը պարզապես պատմության հիշատակում չէ, այլ վերահաստատումն է մեր հավատքի՝ որպես սուրբ կույսերի հետևորդներ, ինչպես առաքյալները՝ Քրիստոսի, և քրիստոնեությունը միայն գրքերում արձանագրված աստվածաբանություն չէ, այլ ամեն օր ապրվող իրականություն է։

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց Անդաստանի կարգ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև