Skip to main content

Տիգրան Արզաքանցյանին տուգանել են 600 000 դրամով. Factor | «Chevrolet»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել Ողջի գետում. կա տուժած | Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով | Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը | ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը | Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (Տեսանյութ) | Երևանում 42-ամյա տղամարդն իր տանն անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա տղայի նկատմամբ | Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. հավանաբար, աշնանը կակտիվացնի իր ազդեցության ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերից մինչև եկեղեցական շրջանակներ. Արամ Սարգսյան | Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան | Հայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված սկանդալային միջադեպին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Լարված իրավիճակ Արարատի մարզպետարանում. Լուսառատում 15 օր է ջուր են կրում (տեսանյութ) | Լուսառատի բնակիչները փակել են Խոր Վիրապ տանող ճանապարհը. լարված իրավիճակ (տեսանյութ) | Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ | «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց

Լրահոս

Ինձ համարում են ռուսամետ քաղաքական գործիչ, բայց ես հայամետ եմ․ Ռոբերտ Քոչարյան

Ինձ համարում են ռուսամետ քաղաքական գործիչ, բայց ես հայամետ եմ. ես միշտ վարել եմ հավասարակշռված արտաքին քաղաքականություն և փորձել եմ ոչ թե սրել ուժային կենտրոնների միջև առկա հակասությունները, այլ ընդհակառակը՝ գործել այն տիրույթում, որտեղ դրանք հարթվում են։ Այս մասին ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գլխավորում է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Անդրադառնալով հայ հասարակության մեջ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի վատթարացման մասին հարցին՝ նա խոստովանել է, որ իրավիճակն իսկապես զգալիորեն փոխվել է դեպի վատը։ Որպես գլխավոր պատճառ Քոչարյանը նշել է ակտիվ հակառուսական քարոզչությունը, որը հանրապետությունում վարվում է արդեն 15-20 տարի։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է կրում հակառուսական քարոզչության հիմնական բեռը»,- ընդգծել է նա՝ մատնանշելով նաև արտերկրից ֆինանսավորվող մեծաթիվ լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները։ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ վերջին շրջանում այս քարոզչությունն ավելի արդյունավետ է դարձել, քանի որ Ղարաբաղի կորստից հետո ողջ մեղքը նպատակաուղղված կերպով բարդվել է Ռուսաստանի վրա։

Միևնույն ժամանակ, երկրի նախկին ղեկավարը հավելել է, որ Մոսկվան ինքն էլ է բաց թողել պահը, քանի որ իր առաջնահերթությունների մեջ կենտրոնացել էր Ուկրաինայի վրա։ «Ռուսաստանը «փափուկ ուժի» գործիքներին կարծես թե այնքան էլ լավ չի տիրապետում»,- պարզաբանել է Քոչարյանը։ Նրա գնահատմամբ՝ այսօր հայաստանյան հարթակում աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ազդեցության կոշտ պայքար է ընթանում, որտեղ եվրոպացիներն ու ամերիկացիներն անում են հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանին դուրս մղելու և նրան առավելագույնս ցավեցնելու համար։ «Հայաստանն այժմ կարծես սեփական նախաձեռնությամբ իրեն նետել է այս գործընթացի մեջ»,- հայտարարել է Քոչարյանը՝ հավելելով, որ շատ ավելի խելամիտ կլիներ չներքաշվել այս դիմակայության մեջ, այլ սպասել, մինչև անցնի աշխարհաքաղաքական այս փոթորիկը, որպեսզի հետո՝ նվազագույն կորուստներով, ընտրվի այն հուսալի նավահանգիստը, որը թույլ կտա ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը։ Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման միտումը դեռ հնարավոր է շտկել, քանի որ, ի հեճուկս դեպի Եվրոպա գնալու ողջ հռետորաբանության, Հայաստանի իրական տնտեսական կախվածությունը ռուսական շուկայից միայն մեծացել է։ Երևանի ներկայիս կուրսը Քոչարյանը բնութագրել է որպես վտանգավոր աշխարհաքաղաքական «շպագատ»։ «Ողջ հռետորաբանությունը դեպի Եվրոպա է ուղղված, իսկ տնտեսությունն ու բիզնեսը՝ դեպի Ռուսաստան. դրա համար էլ կոչվում է շպագատ։ Դա շպագատ է, այո՛, քաղաքական, աշխարհաքաղաքական շպագատ»,- նշել է նախկին նախագահը։

Նա ընդգծել է, որ եթե երկիրը շարժվում է դեպի Եվրոպա, ապա պարտավոր է դրան համապատասխանեցնել ու կապել նաև իր տնտեսական շահերը։ Սակայն այսօր Երևանի արտաքին քաղաքականությունը որևէ ընդհանուր բան չունի պետության իրական բիզնես-շահերի հետ, որի համար ԵԱՏՄ շուկան մնում է բաց և զերծ խոչընդոտներից։ «Չմարզված մարդու համար «շպագատ» նստելը համապատասխան տեղում ջլերի պատռվածք է նշանակում։ Ինչի՞ համար»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031