Skip to main content

Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է | Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Համբարձումյանը պատասխանում է ընտրողների հարցերին | Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան

Լրահոս

«TRIPP» նախագծի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը կարող է կապված լինել Իրանի և Հայաստանի միջև լարվածության ստեղծման հետ․ Քոչարյան

Կարծում եմ, որ «TRIPP» նախագիծն ԱՄՆ-ի կողմից շատ ուժեղ քարոզչական քայլ է, որի նպատակն է լարվածություն ստեղծել Իրանի և Հայաստանի միջև, քանի որ դրանից հետո Թեհրանի մոտ անպայման անվստահություն կառաջանա։ Այս մասին ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ սա նաև «հարված» է Ռուսաստանին։

Նա հավելել է, որ Հայաստանը համաձայնել է նախագծին մասնակցության հենց այդպիսի մոդելի։ Քոչարյանն ընդգծել է, որ «TRIPP» նախագիծն այն է, ինչ արդեն իսկ գրված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հայտարարության 9-րդ կետում։

«Հիմա դա անվանել են «TRIPP», հսկայական գովազդային արշավ են սկսել և ճանապարհի 42-կիլոմետրանոց հատվածն ուռճացրել մինչև մոլորակային մասշտաբների։ Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 100-150 միլիոն դոլարի ներդրում, ընդ որում՝ Հայաստանի մասնաբաժինն այս նախագծում կազմում է 26%։ Այսինքն՝ ֆինանսական առումով մեզ համար դա կոպեկներ են։ Ամերիկյան շահեր այստեղ օբյեկտիվորեն չեն երևում, իսկ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը չնչին է»,- նշել է նա։ Հայաստանի երկրորդ նախագահը ենթադրել է, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը կարող է լինել Իրանի և Հայաստանի սահմանին ներկայություն ունենալը՝ հիշեցնելով, որ սահմանակից մյուս բոլոր երկրները հեղեղված են ամերիկյան ռազմաբազաներով։

Նրա գնահատմամբ՝ որպեսզի «TRIPP»-ն աշխատի նաև հօգուտ Հայաստանի, այն պետք է ընդլայնել և հասցնել մինչև Երասխ, իսկ Իրանի արձագանքի ռիսկերը չեզոքացնելու համար կարելի է նախագծում ներգրավել այլ խաղացողների, որոնց Թեհրանը բարեկամաբար է ընկալում։

«Դա կարող է լինել Ռուսաստանը, կարող է լինել Չինաստանը։ Այսինքն՝ ոչ թե հրաժարվել նախագծից և հարվածել ԱՄՆ նախագահի ինքնասիրությանը, այլ կարևոր է, որ այն օգտակար լինի մեզ համար, և կարևոր է հարթել Իրանի ընկալման հետ կապված ռիսկերը։ Ցանկացած ղեկավար պետք է գնահատի ռիսկերը և հասկանա, թե ինչպես չեզոքացնի դրանք»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30