Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Փաշինյանը թաքցնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքները և չի մտահոգվում հայ ժողովրդի ճակատագրով. Վոլոդին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի բնակչությանը բացահայտ չի խոսում ԵՄ անցնելու մասին և թաքցնում է Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու հետևանքները: Նրան չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Փաշինյանը բնակչությանը բացահայտ չի խոսում ԵՄ անցնելու մասին։ Հայաստանի քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ կարժենա երկրի դուրս գալը ԵԱՏՄ-ից»,- գրել է Վոլոդինը։

Քաղաքական գործիչը մատնանշել է, թե կոնկրետ ինչով կանդրադառնա Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը։

«Բնակիչների համար գազը կթանկանա գրեթե 4 անգամ․ Ռուսաստանից Հայաստան անդրսահմանային դրամական փոխանցումները, որոնք այսօր կազմում են տարեկան գրեթե 4 միլիարդ դոլար (բոլոր փոխանցումների 2/3-ը), կտրուկ կկրճատվեն․ Ռուսաստան մուտք գործելու միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանքի տեղավորումը հնարավոր կդառնա միայն արտոնագրերով (պատենտներով)․ Հայաստանից մեր երկիր ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի (ներառյալ պղպեղի), ձկան, ալկոհոլի և հանքային ջրի մատակարարումները կկասեցվեն»,- արձանագրել է Պետդումայի նախագահը։

Վոլոդինի խոսքով Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը Եվրամիությանը միացնելու հարցում և ի կատար է ածում այն և նրան չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը։ Հանրապետության վարչապետը կարծում է, որ այս կերպ կպահպանի իր անձնական իշխանությունը։

«Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը ԵՄ-ին միացնելու հարցում և ի կատար է ածում այն։ Միևնույն ժամանակ, նա փորձում է անդամակցության բոլոր ծախսերը բարդել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա: Ակնհայտ է, որ նրան չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը։ Տվյալ դեպքում նա կարծում է, որ այս կերպ կպահպանի իր անձնական իշխանությունը։ Գինը թանկ է լինելու»,- գրել է Վոլոդինը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև