Skip to main content

«Եվրասիական ալյանս»-ը իրականացնում է ստորագրահավաք | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. «Հրապարակ» | Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան | Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը | ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո | Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին | Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Երեկ մաhացած զինծառայողը չարենցավանցի 20-ամյա Նարեկ Թորոսյանն է. Ազատություն | ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շան տեղ մի՛ դրեք. հաղթածը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյան ու իրավախախտո՞ւմ…Լո՞ւրջ. Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատությո՜ւն Գագիկ Ծառուկյանին՝ եկեք մեկ բռունցք դառնանք ու վերջ տանք այս ամենին. Դավիթ Չախալյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա քաղաքական թատրոն է, որ Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովում ոչ մի կերպ չլինի. Արամ Վարդևանյան | Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ | Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. նա պատշաճ վարքագիծ է դրսևորել, որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել. Արամ Վարդևանյան | Վայոց ձորի մարզում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին. կա տուժած

Լրահոս

ՀՀ ԱԳՆ պաշտոնյաի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր. տեղյակ չէր անգամ, թե ինչ հիմնական uպառնալիքներ են ամրագրված ՀՀ ԱՀԾ զեկույցում․ Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Դատարկամտություն, ստով ու կեղծիքով հագեցած հեքիաթասացություն, սպառնալիքների և մարտահրավերների նկատմամբ անադեկվատ ու անլուրջ խոսույթ:

Որևէ հարցի չտրվեց փաստարկված և ըստ էության պատասխան:

Հստակ երևաց, որ չկա արտաքին քաղաքական օրակարգ:

Չունեն ազգային անվտանգության ռազմավարություն:

Չունեն արտաքին քաղաքականության սկզբունք ու առաջնահերթություններ:

Առաջիկա ռեգիոնալ և գլոբալ զարգացումների մասին չունեն տարրական պատկերացումներ:

Տեղյակ չէր անգամ, թե ինչ հիմնական սպառնալիքներ են ամրագրված ՀՀ ԱՀԾ զեկույցում:

Չկար հոդաբաշխ բացատրություն անվտանգության և խաղաղության, արտաքին ու ներքին երաշխիքների, ինչպես նաև անվտանգության այլ կենսական բաղադրիչների մասին:

Ոչ մի խոսք էներգետիկ, պարենային, կոմունիկացիոն, տեղեկատվական և տնտեսական անվտանգությունների մասին:

ՀՀ ԱԳՆ «ղեկավարի» պատասխաններն ու հարցերը վկայում են գործող կառավարիչների ռազմավարական մտածողություն իսպառ բացակայության մասին:

Հ.Գ.

Շառլ Մորիս դե Թալեյրանը մի առիթով ասել էր «Դավաճանությունն ընդամենը ժամանակի հարց է»։

Երբ ՔՊ-ն հայտնվեց իշխանության ղեկին, շատերին թվում էր, թե ավելի լավ վիճակում կլինեն:

Անցավ որոշ ժամանակ. Նիկոլի կառավարությունը դավաճանեց և՛ հեղափոխությանը, և՛ Արցախին, և՛ ազգային արժեքներին, և՛ ժողովրդավարությանը, և՛ Սփյուռքին…

Եկել է Հայաստանի հերթը: Հիմա նրանք ջերմեռանդ ոգևորությամբ խոսում են խաղաղությունից ու Հայաստանից: Իսկ, եթե վերընտրվեն՝ կործանելու են նաև Հայաստանը»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031