«Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի դիմադրողականության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում». Կոշտան՝ Փաշինյանին | ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները | ՀՀ ԱԺ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային. ԱՊՀ դիտորդական առաքելություն | Իմ ամենաջերմ շնորհավորանքները, թանկագի՛ն Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն | ՄԻՊ-ն ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները | Այս պահին ԱԺ մանդատային պատկերը հետևյալն է․ 61 մանդատ՝ ՔՊ, 28 մանդատ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինք,11 մանդատ՝ «Հայաստան» դաշինք, 5 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան»․ Արփինե Հովհաննիսյան | ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ՀՀ-ին․ «պшտերազմի եռագլուխ կուսակցությունը» ջախջшխված է․ Նիկոլ Փաշինյան | Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն ու դա անասելի ճնշումների ու վարչական ռեսուրս կիրառելու դեպքում. Շարմազանով | ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները | Գործողները ունեն դրված խնդիր` ամեն գնով հաղթանակ հռչակել. Տիգրան Աբրահամյան | ԿԸՀ-ն ամփոփել է 120 տեղամասի արդյունքները | ԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքները | Երևանում հնչել են կրшկոցներ․ կա վիրшվոր | ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության արդյունքները | Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է

Լրահոս

Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունեն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 27-ին վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները։

Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։

Հիշեցնենք, որ 1999 թվականին նախաքննության ընթացքում ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։ Հետագայում, սակայն, նախաքննության մարմինը հանգել էր այն եզրակացության, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Արծրուն Մարգարյանը, ըստ նախկին քննության վարկածի, իր թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։ Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ սպանության մասով քրեական գործի վարույթը՝ կարճվել։

2025 թվականին նախաձեռնված նոր քրեական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը, իրականացվել են լրացուցիչ քննչական գործողություններ և նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

2026 թվականի մարտի 31-ին ստացված նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։

Հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Արծրուն Մարգարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հետո չէր կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեին ինքնասպանության համար, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է 1999 թվականի սեպտեմբերի 20-ի համապատասխան որոշումները։

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև