Skip to main content

Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Համբարձումյանը պատասխանում է ընտրողների հարցերին | Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Լրահոս

Լոռիում մի խումբ անչափահասներ ծեծել են իրար․ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը՝ ձերբակալվել

Մայիսի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Լոռու մարզում։  «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ նկուղում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ա․ Հ․-ն է։

Տեղեկություններ են ստացվել, որ Ա․ Հ․-ին մարմնական վնասվածքը պատճառել է Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Ե․ Գ․-ն, ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան փողոցում գտնվող նախկին զորամասի տարածքում՝ վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա դեմքին, որին ներկա են եղել Ա․ Հ․-ի ընկերներ՝ Լոռու մարզի բնակիչներ՝ 16-ամյա Լ․ Բ․-ն, 16-ամյա Վ․ Ղ․-ն և 14-ամյա Կ․ Ս․-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրանցից մեկն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30