Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքով ակնկալում ենք ՀՀ իշխանությունների հստակ գնահատականը. ՌԴ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը խորը վրդովմունք է հայտնել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին;

Ռուսական կողմն այս քայլը որակել է որպես միտումնավոր հարձակում ընդհանուր պատմական հիշողության վրա։

«Խորը վրդովմունքով ընդունեցինք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին լուրերը։ Այս սրբապղծությունը չի կարող դիտարկվել որպես սովորական խուլիգանություն։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա կանխամտածված հարձակման և մեծ հաղթանակը անարգելու փորձի մասին է։

Տեղի ունեցածի սուր մերժում ենք տեսնում Գյումրու քաղաքային իշխանությունների և հանրության կողմից։ Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատական, ինչպես նաև սպառիչ միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման սադրանքները կանխելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև